«Հայկ Մարությանը հրաժարական կտա՞»․ լրագրողը՝ Երիցյանին
«Հայկ Մարությանը հրաժարական չի տալու իսկ, իսկ էս անվստահության գործընթացը ես վստահ եմ, որ կիրականանա, և սա կլինի Հայաստանի նորանկախ պատմության մեջ առաջին դեպքը, երբ անվստահության միջոցով քաղաքապետ են հեռացնում»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանը։ «Փոխքաղաքապետը կզբաղեցնի քաղաքապետի պաշտոնը, ինչը իմ կարծիքով կհանգեցնի քաղաքային կառավարման ճգնաժամի»,- նկատեց Երիցյանը։ Երիցյանի խոսքով՝ ճգնաժամից դուրս գալու միջոցը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն են: