Ռուս կինը Մարադոննային մեղադրում է բռնաբարության փորձ կատարելու համար
Սանկտ Պետերբուրգի բնակչուհի Եկատերինա Ն-ն հայտարարել է, որ արգենտինական հայտնի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոննան իբր փորձել է բռնաբարել իրեն: Այս մասին հաղորդում է «Լայվ»-ը:
Եկատերինան ասել է, որ պետերբուրգյան էլիտար հյուրանոց է եկել հայտնի ֆուտբոլիստի և մի քանի գեղեցկուհիների հետ: Գալուց կես ժամ հետո հյուրանոցային համարում Եկատերինան աղմուկ է բարձրացրել և հայտարարել, որ Մարադոննան փորձել է բռնաբարել իրեն: Նրա խոսքերով, ֆուտբոլիստը փորձել է հանել իր հագուստը: իրավիճակից զարմացած են եղել նաև Մարադոննայի ներկայացուցիչները, որոնք աղջկան առաջարկել են լքել հյուրանոցը:
Եկատերինան, ներկայացել է լրագրող, որը եկել էր ֆուտբոլիստից հարցազրույց վերցնելու: Նա հայտարարել է, որ Մարադոննան պետք է ներողություն խնդրի կատարվածի համար:
Zham.am

