ՀԷՑ-ի անունից կեղծ էջ են բացել, հայտնել՝ թե էլէներգիայի սակագինը ՀԾԿՀ-ն քննարկում է․ հերքում ՀԷՑ-ից
Անհայտ անձանց կողմից բացված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ֆեյսբուքյան կեղծ էջից հայտարարություն է տարածվել ՀՀ ՀԾԿՀ կողմից էլեկտրաէներգիայի սակագների վերանայման վերաբերյալ քննարկման գործընթաց սկսելու մասին։ Այս մասին հայտնում են ՀԷՑ-ից։
«Մեկ անգամ եւս հարկ ենք համարում հիշեցնել, որ սակագների վերանայման գործառույթը ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավասության դաշտում է, սակագների փոփոխության վերաբերյալ տեղեկությունն էլ հասանելի է Հանձնաժողովի կայքում»,- ասված է հայտարարությունում։

