«Հայ-թուրքական բարեկամությունից հիմա խոսելն առնվազն անբարոյականություն է». Ռուբեն Մելքոնյան. Տեսանյութ
Թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանը նշում է, որ հայ-թուրքական գործընթացը բավականին վտանգավոր է Հայաստանի համար, քանզի Թուրքիան չի հրաժարվել դեռևս 1990-ականներից առաջ քաշած նախապայմաններից:
Թուրքերը պահանջում են հրաժարվել Արցախից, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից ու ճանաչել Կարսի պայմանագիրը: Թուրքագետի կարծիքով Թուրքիան առաջիկայում հնարավոր է նոր նախապայմաններ էլ առաջ քաշի:

