Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

Զաքյան-Խորենացի փողոցներին հարող մանկական այգում շինաշխատանքների ընթացքում բացվել է մշակութային շերտ. ԿԳՄՍՆ

2021 թվականի աշնան վերջին Երևան քաղաքի Կենտրոն համայնքի վարչական տարածքում գտնվող «Մանկական այգում» կատարվող շինարարական աշխատանքների ժամանակ բացվել են կառույցների հետքեր, կենցաղային և շինարարական խեցեղենի բեկորներ։ 

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանձնարարականով «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» մասնագետների կողմից տեղանքն ուսումնասիրվել և փաստագրվել է մշակութային շերտերի առկայություն, որից հետո Երևանի քաղաքապետարանի և այգու վարձակալի հետ համագործակցությամբ սկսվել են հնագիտական պեղման աշխատանքները (արշավախմբի ղեկավար` Մերի Սաֆարյան)։

Հնագետների կողմից իրականացվել է տեղային հետազոտություն՝ մշակութային շերտերի ուսումնասիրության նպատակով, որից հետո արշավախմբի կողմից՝ հարակից փոքր տեղամասերով իրականացվող պեղումների արդյունքում բացվել են աղյուսաշար պատերով ու հատակով «սենյակների» մնացորդեր։

«Հետաքրքրական է մանր չափի սև տուֆից կառուցված պատերով և աղյուսագույն տուֆից հսկայական սալերով ծածկված «թունելը», որը կարող է հին Երևանի (ուշ միջնադար կամ նոր շրջան) ջրամատակարարման կամ ջրահեռացման համակարգի մաս լինել», - ասում է արշավախմբի ղեկավար Մերի Սաֆարյանը։

Գտածոների մեջ շատ են դեղնավուն և աղյուսագույն կավից պատրաստված, դեղնավուն անգոբով պատված կենցաղային տարբեր խեցանոթների բեկորներ, ջնարակապատ, հախճապակե ու ճենապակե տարբեր անոթների կտորներ (ուշ միջնադարից խորհրդային շրջանով թվագրվող), տարբեր կենդանիների (հիմնականում ոչխարի և կովի) ոսկորներ, պղնձի համաձուլվածքից պատրաստված մանրամասներ, ինչպես կենցաղային կիրառության, այնպես էլ դեկորատիվ հարդարանքի համար նախատեսված։ Առանձնանում են արաբատառ դաջվածքով զանգակատիպ ծխամորճի կտորը (15-18 դդ․), բրոնզից պատրաստված (փականային համակարգը երկաթե սնդուկի) կողպեքը (19-րդ դ․ վերջ) և պղնձի համաձուլվածքից դրամը (վերջինիս նստվածքը մաքրելուց հետո նոր պարզ կլինի, թե որ շրջանի դրամ է)։

Համաձայն հնագետների հավաստման՝ հայտնաբերված մշակութային շերտն ու գտածոները, նոր լույս կսփռեն Երևան քաղաքի պատմության վրա։

Նշենք, որ պեղումները մոտենում են ավարտին, իսկ բացված հատվածների հետագա պահպանությունն ու դրա հնարավոր տարբերակները քննարկվում են Երևանի քաղաքապետարանի և այգու վարձակալի հետ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>