Հայ-թուրքական բանակցությունները կարող էր միավորել հանրությանն, անկախ ներքաղաքական թշնամանքին, քանի որ դա ունի համազգային նշանակություն
Դիտել նաև
Նախկին հոգևորականներ Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը դատական հայց են ներկայացրել Եկեղեցու դեմ
Դա Սահմանադրական կարգի տապալման գործընթաց է. Ստեփան Դանիելյան
Կարգալույծ Ստեփան Ասատրյանը փոխել է եկեղեցու փականը և խոչընդոտում է քահանաների մուտքը եկեղեցի․ «Փաստինֆո»
«Մոնտաժել են այն կտորը, որտեղ Տեր Արամը խոսում է զոհվածների ընտանիքների մասին»․ Ստեփան Դանիելյան
«Իհարկե, նրանց չենք տեսնի Ջերմուկի շրջակայքում բողոքի ցույց կազմակերպելիս»․ Ստեփան Դանիելյան
Հայ-թուրքական բանակցությունները (մի կողմ թողնենք այս պահին դրանց անցկացնելու նպատակահարմարության հարցը) կարող էր միավորել հանրությանն, անկախ ներքաղաքական թշնամանքին, քանի որ դա ունի համազգային նշանակություն: Սակայն պետք է իրոք լինել այդքադ «տաղանդավոր»՛, որ նման անընդունելի ու անփորձ անձնավորություն նշանակել բանակցող, որ անկախ այդ բանակցությունների արդյունքներից, ի սկզբանե, արդեն հանրությանը հերթական անգամ պառակտել ու անվստահություն ներշնչել այդ բանակցությունների հանդեպ:
Գոնե այս հարցում ազգին միավորելու շանսն օգտագործելու փոխարեն այն պառակտելու տաղանդը բնորոշում է այս կառավարության ադեկվատության աստիճանը:
Հ.Գ. Կամ էլ երկրորդ տարբերակը՝ գնալու են այնպիսի զիջումների, այդ թվում Ցեղասպանության հարցում, որ հանրային վստահություն ունեցող որևէ բանակցող դրան չի համաձայնվի: Այսինքն մեզ փաստի առաջ դնելու տարբերակն է ընտրվել:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

