Չավուշօղլուն հավատում է, որ Վրաստանը կմասնակցի «3+3»-ի հաջորդ հանդիպմանը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հավատում է, որ Վրաստանը կմասնակցի «3+3»-ի հաջորդ հանդիպմանը։ Այս մասին նա հայտարարել Է Իսլամաբադում, Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի Աֆղանստանում հումանիտար իրավիճակի վերաբերյալ արտահերթ նիստից հետո։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը։
Վրաստանը դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած «3+3» ձեւաչափով փոխնախարարների մակարդակով հանդիպմանը չի մասնակցել, հաջորդ հանդիպմանը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում:
«Վրաստանը չի մասնակցել, բայց մենք նախատեսում ենք հաջորդ հանդիպումն անցկացնել Թուրքիայում եւ հավատում ենք, որ Վրաստանը եւս կմասնակցի այդ հանդիպմանը»,-նշել է Չավուշօղլուն: