Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր
18
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել

Հայաստան-Թուրքիա բանակցությունների և բանագնացների մասին

ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈւՐՔԻԱ ԲԱՆԱԿՑՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԵՎ ԲԱՆԱԳՆԱՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Անցած 30 տարվա ընթացքում տարբեր ֆորմատների և ինտենսիվության հայ-թուրքական հանդիպումներ, բանակցություններ են եղել, սակայն դրանցից և ոչ մեկի ժամանակ Հայաստանը չի եղել նման թույլ և խոցելի վիճակում ինչպես քաղաքական, դիվանագիտական, այնպես էլ բանակցողների առումով:

Մասնագետների համար գաղտնիք չէ, որ Թուրքիան ունի կայացած դիվանագիտական համակարգ, թուրքական ԱԳՆ-ն կարևոր ինստիտուցիոնալ կառույց է` իր ավանդույթներով, պրոֆեսիոնալիզմով և կադրերով: Այսինքն` սա այն դեպքն է, երբ թշնամուն հատկապես պետք չէ թերագնահատել:

Հայաստանը իր անկախության տարիներին կարողացել է ԽՍՀՄ շրջանում ձևավորված հիմքի վրա ստեղծել և զարգացնել հայկական դիվանագիտական համակարգը, որտեղ կայացել են բազմաթիվ պրոֆեսիոնալ դիվանագետներ, որոնք ներդրում ունեն Հայաստանի արտաքին քաղաքականության իրականացման գործում: Սակայն փաստենք մի կարևոր հանգամանք` անցնող գրեթե մեկ տարվա ընթացքում հրաժարական ներկայացրեցին և արտաքին քաղաքական գերատեսչությունից հեռացան կամ հեռացվեցին մի շարք պրոֆեսիոնալ դիվանագետներ (խոսքը չի վերաբերվում Հայաստանի պատմության մեջ ամենաձախողակ և անհաջող արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին): Հեռացած դիվանագետները ինստիտուցիոնալ և բանակցային գործընթացի հիշողության, տեղեկությունների, փաստերի կրող էին և նրանց հեռացումը Հայաստանի դիվանագիտական մոտալուտ կապիտուլիացիայի մասին ահազանգի դեր պետք է խաղար` զգաստացնելով հատկապես մեր երկրի ապագայով մտահոգ քաղաքական ուժերին:

Հիմա գամ բանագնաց նշանակված անձին` ՌՌ-ին.

- Ակնհայտ է, որ նա մեղմ ասած չի փայլում գիտելիքներով, չունի փորձ, անցած ճանապարհ, տառապում է մեծամտության ամենաբարդ տարբերակով, ուստի և զրկված է խորհուրդ հարցնելու և որ ամենակարևորն է դրանք լսելու անհրաժեշտության գիտակցումից: Այնպես որ հնչող մտքերը, թե բանագնացին պետք է համակողմանի խորհուրդներ տալ անիմաստ է, իրենք «ամեն ինչ գիտեն»:

- ՌՌ-ն Հրանտ Դինք հիմնադրամի միջոցներով որոշ ժամանակ ուսանել թե հետազոտություն է արել Թուրքիայում, որը չէր կարող նրան տալ խորքային և իրական գիտելիքներ այդ երկրի մասին և երկրորդ` այդ հիմնադրամի ծրագրերին մասնակցելը ամենևին էլ դրական չի խոսում մասնակցի մասին: Կարող են լինել լալահառաչ ապազգային ձայնարկություններ, թե Հրանտ Դինքի անվան հիմնադրամով է գնացել, ուստի այդտեղ հակահայկական ոչինչ չկա, սակայն ասեմ, որ նախ` Հրանտ Դինք հիմնադրամը շատ քիչ կապ ունի հայերի հետ և երկրորդ` սոցիալիստ, Թուրքիայի քաղաքացի Հրանտ Դինքի ոչ բոլոր մտքերն ու պատկերացումներն էին սինխրոն Հայաստանի շահերի հետ: 

-Բանագնացի պատկերացումները Հայաստանի շահի, հայ-թուրքական հարաբերությունների մասին, մեղմ ասած, հեռու են բավարար լինելուց և լիովին համապատասխանում են իրենց թիմի «թշնամանքը կառավարելու», ինչպես նաև լիպարիտյանական ոճին:

-Եվ վերջինը` սա մի կողմից բացահայտ կուսակցամոլություն է բանագնաց նշանակել կուսակցի, այլ ոչ թե պրոֆեսիոնալ դիվանագետի, սակայն մյուս կողմից միգուցե այդ բանակցություններում լինելու են այնպիսի հարցեր, որոնց կոնֆիդենցիալությունը գերկարևոր է իշխող ուժի և հատկապես դրա ղեկավարի համար, ուստի պետք է վստահելի անձ ինչպիսին է բանագնաց ՌՌ-ն: Բացի այդ, միգուցե հայ պրոֆեսիոնալ դիվանագետը մասնագիտական պատվին հավատարիմ և Հայաստանի շահի գիտակցումից ելնելով` չգնա այն զիջումներին և քայլերին, որոնց առանց որևէ խղճի խայթի և էմոցիայի կգնա քպ-ական բանագնացը:

Հ.Գ. Այնպես որ կարելի է ակնկալել, որ հայ-թուրքական սպասվող բանակցությունները կանցնեն «կառուցողական մթնոլորտում» և ավարտին բանագնացը կզեկուցի, որ «միսիան իրագործված է»: Մնում է միայն պարզել, թե այդ միսիան արդյոք որևէ կապ ունի Հայաստանի և հայության շահերի հետ...

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան

Ռուբեն Մելքոնյանի Ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>