Աբովյան փողոցում հայտնաբերվել է պրոֆեսորի դին
Այսօր, ժամը 16:00–ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան 35 շենքի փողոցային հատվածում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի և տարածքը սահմանազատել են: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը նույն շենքի բնակիչ, 82-ամյա Ս. Հ.-ն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների՝ նախկինում դասախոս է աշխատել հայաստանյան բուհերից մեկում, պրոֆեսոր էր:

