Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Հենրիկ Ասատուրյանի եղբայրը
Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոն» հիմնադրամում դեկտեմբերի 14-ին լույս աշխարհ է եկել արցախյան վերջին պատերազմում զոհված Հենրիկ Ասատուրյանի եղբայրը: «Բուժհաստատության տնօրինությունը և ամբողջ անձնակազմը շնորհավորում են ծննդյան կապակցությամբ` ցանկանալով անամպ երկինք, առողջություն և անսահման ժպիտ»,- գրված է բուժհաստատության ֆեյսբուքյան էջում։ Գրառմանը կից հրապարակել են նաեւ նորածնի եւ մոր լուսանկարը:

