Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Ռուսաստանը պետք է շարունակի ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ. ՌԴ Ռազմավարական մշակումների կենտրոն

Ռուսաստանի Ռազմավարական մշակումների կենտրոնն առաջիկա տարիների համար երկրի տնտեսական զարգացման ծրագրից հետո հրապարակել է նաև ՌԴ արտաքին քաղաքականության հայեցակարգը:

ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինի ղեկավարած կենտրոնի հրապարակած հայեցակարգը ներառում է մի շարք մոտեցումներ, որոնք վերաբերում են ԵԱՏՄ զարգացմանը, ՀԱՊԿ-ին, ՌԴ արտաքին քաղաքականությանը հետխորհրդային տարածքում. խոսվում է նաև ԼՂ հակամարտության կարգավորման մասին: Հաղորդում է Artsakhpress.am-ը:

«Ռուսաստանը և հարևան երկրները բախվում են անվտանգության ընդհանուր մարտահրավերների: Դա հրամայական է դարձնում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առկայությունը, որպես հետխորհրդային տարածքում առաջատար ռազմաքաղաքական ինստիտուտի»,- նշվում է հայեցակարգում:

Հեղինակներն ընդգծում են, որ ահաբեկչության և արմատական իսլամիզմի սպառնալիքը ՀԱՊԿ երկրների համար առանցքայիններից մեկն է: Հիմնական ռիսկերը կապված են Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հետ: Մերձավոր Արևելքում իրավիճակի ընդհանուր վատթարացումը բացասական է անդրադառնում նաև Կենտրոնական Ասիայի կայունության վրա:

«Ռուսաստանը պետք է նպաստի ՀԱԿՊ ներուժի զարգացմանը, արագ արձագանքման ուժերի ամրապնդմանը, ինչպես նաև հակաահաբեկչական բաղադրիչի կատարելագործմանը: Կարևոր են նաև ՀԱՊԿ շրջանակում համագործակցության այլ ուղղությունները, այդ թվում՝ օդատիեզերական պաշտպանության ընդհանուր համակարգի զարգացումը»,- շեշտվում է փաստաթղթում:

Ընդգծվում է, որ հետխորհրդային տարածքում պահպանվում են մի շարք սառեցված հակամարտություններ՝ հավելելով, որ Ռուսաստանը պետք է շարունակի ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ հանդես գալով որպես միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի երկխոսության միջև:

Հայեցակարգում նշվում է, որ հետխորհրդային տարածքը վերածվել է Ռուսաստանի և Արևմուտքի (ԵՄ և ՆԱՏՕ) կառույցների մրցակցության ասպարեզի: Հեղինակները հավելում են սակայն, որ արևմտյան կառույցներին ինտեգրումը կամ նրանց հետ սերտ համագործակցությունը երկարաժամկետ հեռանկարում կմնա գրավիչ ծրագիր հետխորհրդային տարածքի երկրների համար:

«Ռուսաստանը ևս հետաքրքրված է արևմտյան կառույցների հետ համագործակցությամբ՝ հարցերի լայն շրջանակով: Ռուսաստանին անհրաժեշտ է ողջամիտ, հետևողական և գրավիչ ծրագիր հետխորհրդային տարածքի համար: Նա չի կարող և չպետք է հիմնվի նեոիմպերիալիստական հիմքերի, կամ Արևմուտքի հետ կոշտ դիմակայության վրա: Պահանջվում է ապահովել իրավահավասար խորը փոխգործակցություն ինչպես արևմտյան, այնպես էլ արևելյան նախաձեռնությունների հետ»,- նշվում է փաստաթղթում:

Հայեցակարգի հեղինակները շեշտում են, որ Եվրասիական տնտեսական միության ի հայտ գալը որակյալ քայլ է դեպի առաջ՝ հետխորհրդային տարածաշրջանում փոխշահավետ և իրավահավասար ինտեգրացիոն կառույցների ստեղծման ուղղությամբ:

«Ռուսաստանը պետք է շարունակի տնտեսական միավորման հիմքի ստեղծումը՝ խուսափելով տալով քաղաքական բախումներից: ԵԱՏՄ-ն երիտասարդ ինտեգրացիոն միավորում է: Պահանջվում է նշանակալի աշխատանք անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցման, ընդհանուր տարածքների ստեղծման, Միության արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Եվրասիական տնտեսական միությունն ունի միջազգային համագործակցության նշանակալի ներուժ: Անհրաժեշտ է զարգացնել Վիետնամի հետ ազատ առևտրի գոտու դրական փորձը, խթանել գործընկերային կապերը այլ երկրների և ինտեգրացիոն միավորների հետ: Այդ կապերում հատուկ տեղ պետք է զբաղեցնի ԵԱՏՄ-ի և չինական «Մետաքսի ճանապարհ» ծրագրի զուգակցումը: ԵԱՏՄ-ն պետք է ձգտի ԵՄ-ի կողմից որպես իրավահավասար գործընկերոջ ճանաչմանը, ապահովի ԵՄ-ԵԱՏՄ ապաքաղաքական երկխոսությանը»,- նշվում է Ռազմավարական մշակումների կենտրոնի հրապարակած հայեցակարգում:

2016 թվականի ապրիլի 30-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Ալեքսեյ Կուդրինին նշանակել էր նախագահին կից տնտեսական խորհրդի նախագահի տեղակալ: Ներկայումս Կուդիրինը գլխավորում է Ռազմավարական մշակումների կենտրոնը՝ լրագրողներին տեղեկացնելով, որ Պուտինի հանձնարարականով զբաղվելու է 2018-ից հետո Ռուսաստանի զարգացման ռազմավարությամբ՝ տարբեր ուղղություններով:

Artsakhpress.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>