Երևանի Հյուսիսային պողոտայի շենքերից մեկի ստորգետնյա ավտոկայանատեղիում ավտոմեքենաներ են այրվում
Դիտել նաև
Տերևաթափից առաջացած թափոններն այրելն արգելվում է օրենքով. ԲԸՏՄ
Կապանում այրվել է Գևորգ Փարսյանին սպասարկող ավտոմեքենան
Կոտայքում երեխան ընկել է եռացող ջրով տարայի մեջ
«Չհասկացա՝ տեղակալներին հանելը եղավ պատի՞ժ...». զորանոցում այրված զինվորի պապ
Ազատ գյուղում զոհվածի պապը պնդում է, որ եղելությունը «քննում են Փաշինյանի սուտ վարկածով». «Հրապարակ»
Դեկտեմբերի 19-ին, ժամը 03:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայի շենքերից մեկի ստորգետնյա ավտոկայանատեղիում ավտոմեքենաներ են այրվում։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ստորգետնյա ավտոկայանատեղիում գտնվող երկու ավտոտնակներում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:46-ին, մարվել՝ 04:01-ին։ Ավտոտնակներում այրվել են տոնածառ, մեկ հեծանիվ, ջեմահարվել՝ կայանած «Mini Cooper» և «Tesla» մակնիշների ավտոմեքենաները։

