Իշխանությունները շատ սերտորեն աշխատում են կրիմինալի հետ․ Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ
Վերցրեք ՔՊ-ականների ՏԻՄ ընտրութուններից հետո գրված ստատուսները և տեսեք՝ ինչ է կատարվում ամբողջ երկրում, կհասկանանք մեկ անգամ ևս որքան կեղծ, երեսպաշտ և իրականությունից կտրված մարդիկ են և որևէ կերպ կապ չունեն ժողովրդավարության հետ։ Այս մասին ԲԴԽ-ի մոտ ընդդիմադիրների հրավիրած ակցիայի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Փաշինյանը իրավունք չունի խոսելու ժողովդրավարությունից, մարդու իրավունքներից։ Ու հետաքրքրիր է, որ միջազգային կազմակերպությունները, մարդու իրավունքներից խոսող կազմակերպությունները լուռ հետևում են այս բոլոր ապօրինություններին, ինչ-որ կատարվում է մեր երկրում»,-ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով, այս իշխանության հեռացման համար իերնք պատրաստ են պայքարի բոլոր մեթոդներն օգտագործել․ «Դիմադրությունը պետք է լինի երկու ճակատով՝ դիմադրություն թշնամուն և նրա շահերը սպասարկողին»։
Մանրամասն՝ Yerevan.Today- տեսանյութում։