«Հայաստան». ՏԻՄ ընտրություններում ցուցումներ են տալիս քրեական տարրերը
Գործող կառավարությունը երբեք ընտրությունների միջոցով չի հաղթելու եւ իշխանության չի գալու, եւ սա է բացարձակ ճշմարտությունը։ Այս մասին դեկտեմբերի 17-ին գլխավոր դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ատգամավոր Ռուբեն Հակոբյանը։
Նրա խոսքով՝ գործող իշխանություններն իրենց պահվածքով փաստացի հայտարարում են, որ պատրաստ չեն եւ մտադիր չեն զիջել իրենց պաշտոնները, հատկապես ձախողված ընտրությունների պատճառով։
«ՏԻՄ ընտրություններում ցուցումներ են տալիս քրեական տարրերը։ Նման իշխանությանը կարելի է հեռացնել միայն փողոցի միջոցով»,-ասաց Հակոբյանը։
Պատգամավորը համոզված է, որ Հայաստանը ներկայացնող երեք պաշտոնյաները (վարչապետ, Ազգային ժողովի նախագահ, նախագահ-խմբ.) իրականում աշխատում են սեփական երկրի դեմ։