ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը ողջունում է բրյուսելյան՝ Փաշինյան-Ալիև հանդիպումը
Միացյալ Նահանգները ողջունում է վերջերս Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հանդիպումը։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:
«Մենք վճռականորեն աջակցում ենք ապագա անմիջական շփումներին, որոնք խաղաղություն կբերեն տարածաշրջանին»,- ասել է Պետդեպարտամենտի խոսնակը: