«Հայաստանը հայտնվել է մարդկանց հեռախոսները վարակելու և լրտեսելու համար ծրագրեր օգտագործողների ցանկում»․ Սամվել Մարտիրոսյան
Դիտել նաև
Նորից արտոնություն ու նորից՝ Սամվել Ալեքսանյանին
Ներմուծման մաքսատուրքից ազատվել է Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը
Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը
«Անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է». Մարիաննա Ղահրամանյան
«Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց մեկ ամսով»․ Արամ Վարդևանյան
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առաջին անգամ Հայաստանը՝ որպես պետություն, հայտնվել է այն երկրների ցանկում, որոնք օգտագործում են ծրագրեր՝ ներքին դաշտում մարդկանց հեռախոսները վարակելու և լրտեսելու համար։ Հայտնաբերվել է Մետայի-Ֆեյսբուքի և Սիթիզենլաբի կողմից։ Թիրախում քաղաքական գործիչներ և մեդիայի հետ կապ ունեցող մարդիկ են։ Օգտագործվել է Cytrox լրտեսական սոֆտը։
Թե ում են վարակել, ես տեղյակ չեմ։ Վարակումը գնացել է կեղծ հղումներով, որոնք նմանակել են իրական կայքերի, օրինակ՝ youtu-be[.]net՝ sms-ների և մեսենջերներից ուղարկված հաղորդագրությունների միջոցով»։
Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

