Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Գործնականում Հայաստանի բոլոր խոշոր քաղաքներում քաղաքապետերը դեմ են Փաշինյանին. ԱԱԾ-ն է մնացել է նրա միակ հենարանը

Երբ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ «իր իշխանության օրոք տեղի ունեցած ընտրությունները ժողովրդավարության մարմնավորվումն են», սա Փաշինյանի փարիսեցիության դասական օրինակ է։ Բոլոր հարցերում նա հանդես է գալիս այնպես, ինչպես նացիստական ​​Գերմանիայի քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսը ժամանակին խորհուրդ է տվել գործել։

Նա սկզբում հասարակությունը բաժանեց «սևերի ու սպիտակների», ոչնչացրեց հայոց բանակը, ավարտեց իր «գլխավոր առաքելությունը» «ղարաբաղցիների և հայաստանցիների» վերջնական հակադրության վերաբերյալ։ Գործնականում ոչնչացնելով բանակցային գործընթացը, օրինական հիմքեր նախապատրաստելով թուրք-ադրբեջանական ագրեսիայի համար: Այսօր էլ պարզվում է, որ հենց պատերազմի ժամանակ նա կուլիսային բանակցություններ է վարել Թուրքիայի հետ և այսքանից հետո նա փորձում է բացել այսպես կոչված «խաղաղության դարաշրջանը»։

Փաշինյանի նշած «խաղաղության դարաշրջանն» իրականում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանին պարտադրված կապիտուլյացիան է։ Սա նման է այն բանի, որ 1945 թվականին պարտությունից հետո Հիտլերը հայտարարեր, թե «խաղաղության դարաշրջան է բացում Ստալինի և Ռուզվելտի հետ»։ Բայց քանի որ Հիտլերն այս մակարդակի ցինիկ չէր, իսկ գերմանացի ժողովուրդն այնքան անմեղսունակ, այդ պատճառով պատմությունը նման ամոթալի էջ չի արձանագրել։ Մեր օրինակը տարբերվում է Հիտլերի օրինակից...

Սակայն պարզվում է, որ նույնիսկ հայ ժողովուրդն է սկսել հասկանալ, որ ինքնաոչնչացման գործընթացը կապ չունի «խաղաղության դարաշրջան» մտնելու գործընթացի հետ, և դա դրսևորվում է տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունների արդյունքներով, որտեղ գործնականում բոլոր խոշոր քաղաքներում տարբեր աստիճանի հակազդեցություն եղավ Փաշինյանին՝ Աբովյան, Գորիս, Կապան, Մասիս: Այս շարքին միացավ նաև Գյումրին, որտեղ Նիկոլը «ԱԱԾ-ական դեմոկրատիայի» օգնությամբ ստիպեց հաղթած թեկնածուին կոալիցիա կնքել իր կուսակցության հետ։

Անկեղծ ցինիկ իրավիճակ ստեղծվեց նաև Վանաձորում, որտեղ Փաշինյանի ռեժիմը ձերբակալեց վերջին ընտրություններում հաղթած թեկնածուին Մամիկոն Ասլանյանին, որպեսզի Ասլանյանը չկարողանա հաստատվել քաղաքի ղեկավարի պաշտոնում։

Եվ վերջապես Նիկոլն իր «ԱԱԾ-ական դեմոկրատիայի» մեթոդներով սկսեց պայքարել իր թիմի նախկին անդամ, Երեւանի ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ։ Այս ամենը միայն մեկ բան է հուշում. Փաշինյանն արդեն վախենում է անգամ իրեն լոյալ քաղաքական գործիչներից, իսկ արտաքին քաղաքական մարտահրավերները լուծելուց առաջ նրան պետք են բառիս ուղիղ իմաստով «հասարակ կամակատարներ» Հայաստանի բոլոր համայնքներում։ Որպեսզի դրանից հետո՝ հաջորդ տարվա ընթացքում, Փաշինյանը կարողանա փոխել Սահմանադրությունը, վերադառնալ նախագահական կառավարման ձևին՝ Տեր-Պետրոսյանի օրոք եղած նախագահական մոդելով և դրանից հետո վերընտրվել Հայաստանի նախագահի պաշտոնում։

Այս ամենը միակ երաշխիքն է, որ Նիկոլը կկարողանա իրականացնել Հայաստանի ամբողջական «կապիտուլյացնիան» Թուրքիայի և Ադրբեջանի առջև։

Ուզում ենք հատկապես ընդգծել, որ այս պայմաններում, իհարկե, անիմաստ է կեղծ հայրենասիրական կարգախոսներով խոսելը։ Հայաստանն այսօր շատ ծանր վիճակում է, որ դատարկաբանությունն ու անմեղսունակությունը օգնեն երկիրը փրկել լուրջ սպառնալիքներից։ Այն, որ այսօր իսկապես անհրաժեշտ է լուրջ և համակարգված ծրագիր մշակել այս բոլոր սպառնալիքներից խուսափելու համար, հասկանալի է առանց խոսքի, բայց այսօր երկրի քաղաքական դաշտում այդ անհրաժեշտության գիտակցումը չկա, ոչ էլ պատկերացում կա թե ինչպես դա անել:

Մարդիկ «վիրտուալ իրողություններ» են ստեղծել և թմբիրի մեջ նստած՝ ապրում են տոտալ պատրանքներով։ Հենց այդ պատճառով էլ Փաշինյանին հաջողվում է իրականացնել այս խայտառակ քաղաքականությունը, որտեղ ակնհայտ տոտալիտարիզմը կհռչակվի «ժողովրդավարության մարմնավորում», ինչպես 1917թ.՝ բոլշևիկների իշխանության գալուց հետո ձևավորեցին պատմության մեջ ամենախայտառակ բռնապետություններից մեկը, բայց փարիսեաբար այս ամբողջն անվանում էին «բանվորների և գյուղացիների դեմոկրատիա»։

Սակայն պետք է նշել, որ դա իրականացվում է միայն այն պատճառով, որ այլընտրանք չկա: Երկիրը գտնվում է ծանր վիճակում, ու հիմա դժվար է լուրջ գնահատական ​​տալ, թե ով է ամենից մեծ պատասխանատուն կատարվողի համար՝ Փաշինյանի ռեժիմը, թե՞ դրա հնարավոր այլընտրանքը, որը այդպես էլ չի ձևավորվում: Դժվար է լուրջ գնահատական ​​տալ, քանի որ եթե Հայաստանը հայտնվի լիակատար անդունդում, ապա ոչ ոք չի ասի, որ դրա մեղավորը միայն Նիկոլ Փաշինյանն է, քանի որ այս իրավիճակի պատասխանատուն բոլորն են, հատկապես նրանք, ովքեր ներուժ ունեն այս ամենը կանխելու, բայց չգիտեն, թե ինչպես դա կարելի է անել:

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>