Վանաձորի ավագանու անդամներ Գոռ Բադյանին ու Արթուր Օհանյանին կանչել են Վանաձորի ոստիկանություն
Դիտել նաև
Մայրը ոստիկանությանը հայտնել է, որ 17-ամյա տղան իր 13-ամյա դստեր հետ սեռական հարաբերություն է ունեցել
Պարզվել է, որ 2 երիտասարդների կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք են պատճառել 15-ամյա պատանիները
Անօթևանին ոստիկանները տուգանել են տանը չգտնվելու համար
Ձերբակալվել է Արագածոտնի մարզպետի խորհրդականը
Ոստիկանությունը զգուշացնում է
Վանաձորի ավագանու անդամներ Գոռ Բադյանին ու Արթուր Օհանյանին կանչել են Վանաձորի ոստիկանություն։
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 15-ին, «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը Քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։
Նշենք, որ Մամիկոն Ասլանյանին կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։