Սեյրան Օհանյանը հրավիրվել է դատախազություն
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հրավիրվել է դատախազություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնել են դատախազությունից: Դատախազությունից նշել են, որ համապատասխան ծանուցում էր հրապարակվել «Ազդարար» համակարգում՝ հրավիրելու պարոն Օհանյանին և նրան փոխկապված անձանց Գլխավոր դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում իրենց վերաբերող վարույթի նյութերին ծանոթանալու, դիրքորոշում հայտնելու նպատակով:
Սեյրան Օհանյանը հնարավորություն է ունեցել գալու և ստանալու համապատասխան նյութերը, հավելել են դատախազությունից: