Ազգային ժողովը վաղն արտահերթ նիստ կհրավիրի
Դիտել նաև
Արցախի ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել
ՔՊ-ի ժողովը՝ Ջերմուկում, եթե այս գաղտնազերծման ինադու, Փաշինյանը միտքը չփոխի. «Հրապարակ»
Եվրոպան մերժում է «պատերազմի կուսակցության» ներկայացուցիչներին և «Այո» է ասում խաղաղության ազգային-դեմոկրատական ուժերին. Հայաստանին նույնպես սպասում է այս ալիքը
«Երեկոյան շատ հետաքրքիր տեղ ենք գնալու»․ Ազգային ճակատ
Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի․ «Փաստ»
ԱԺ նախագահի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 16-ին` ժամը 12:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ-ն:
Նիստի օրակարգում 13 հարց է, այդ թվում «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ու մի շարք այլ նախագծեր։

