ՔՊ-ն բոյկոտեց ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր բոյկոտեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստը՝ չներկայանալով նիստերի դահլիճ։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել։ Օրակարգում «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագիծն էր, որը հեղինակել է խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նիստը նախատեսված էր ժամը 12։00-ին։ Իշխանական մեծամասնության պատգամավորները չներկայացան նիստին, ինչի պատճառով քվորում չապահովվեց և արտահերթ նիստը տապալվեց։