Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Համաձայնություն է ձեռք բերվել շարունակել երկաթուղային հաղորդակցության վերականգնման գործընթացը. Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ընդգծել է Հարավային Կովկասում ընդհանրապես եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ մասնավորապես հաղորդակցային ենթակառուցվածքներիի վերականգնման կարեւորությունը՝ բոլոր երկրների ինքնիշխանությունը լիարժեք հարգելու հիմքով. որոշվել է ձեռնամուխ լինել փոխադարձության սկզբունքի հիման վրա սահմանային եւ մաքսային հսկողության համապատասխան միջոցներով երկաթուղային ուղիների վերականգնմանը: Այս մասին ասված է Բրյուսելում կայացած Փաշինյան-Միշել-Ալիեւ եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարությունում, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ընդունել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ քննարկելու Հարավային Կովկասում առկա իրավիճակն ու երկու երկրների հետ ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման ուղիները:

Նախագահ Միշելը առաջնորդներին վստահեցրել է, որ ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ սերտ համագործակցությանը հակամարտության հաղթահարման, տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու նպատակով համագործակցության եւ վստահության մթնոլորտի ստեղծման գործում, որն, ի վերջո, պետք է ամրագրվի խաղաղության համապարփակ համաձայնագրով: Երեք առաջնորդների ընդհանուր նպատակն է կառուցել անվտանգ, կայուն եւ բարգավաճ Հարավային Կովկաս՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների:

Փաշինյանը և նախագահ Ալիևը վերահաստատել են, որ 2020թ.նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի երկու եռակողմ հայտարարությունների շրջանակներում ստանձնած առանցքային պարտավորությունները կհարգվեն, և որ հիմք կընդունվեն 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված փոխըմբռնումները: Նախագահ Միշելը բարձր է գնահատել երկու առաջնորդների ձեռնարկած քայլերը ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին վերջերս տեղի ունեցած զինված բախումներից հետո լարվածության թուլացում ապահովելու համար: Մասնավորապես, արձանագրվել է նախագահ Միշելի աջակցությամբ երկու երկրների պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի բարեհաջող հաստատումը։ Այս մեխանիզմը կարող է օգնել կանխել ապագա միջադեպերը եւ դրական ազդեցություն ունենալ՝ գործնականում նպաստելով լարվածության թուլացմանը:

Նախագահ Միշելն ընդգծել է, որ առանցքային հումանիտար հարցերի լուծումը վճռորոշ նշանակություն ունի: Նա ողջունել է Ադրբեջանի կողմից տասը հայ բանտարկյալի ազատ արձակումն ու ականապատ դաշերի մնացած բոլոր քարտեզների տրամադրումը Հայաստանի կողմից: Նա կոչ է արել ամբողջապես եւ արագ կերպով լուծել բոլոր առանցքային հումանիտար հարցերը, ինչպիսիք են մյուս ձերբակալվածների ազատ արձակումը եւ անհայտ կորածների ճակատագրի լուծումը՝ ընդունելով, որ երկու կողմերի հումանիտար ժեստերը նույնպես նպաստում են վստահության ամրապնդմանը եւ օգնում են ստեղծել պայմաններ, որոնք կնպաստեն խաղաղության եւ հաշտեցման առաջխաղացմանը: ԵՄ-ն կշարունակի աջակցել մարդասիրական ականազերծման ջանքերին, այդ թվում ՝ փորձագիտական խորհրդատվությունների տրամադրման եւ հակամարտությունից տուժած բնակչությանը վերականգնման եւ վերակառուցման հարցում օգնություն ցուցաբերելու միջոցով: ԵՄ-ն նաեւ կշարունակի աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության ամրապնդման միջոցներին:

Առաջնորդները քննարկել են ԵՄ-ի եւ երկու երկրների միջեւ առկա եւ հեռանկարային առեւտրատնտեսական գործընկերային հարաբերությունները: Նրանք նաեւ քննարկել են վստահության ամրապնդման, խաղաղ գոյակցության խթանման եւ տարածաշրջանում տնտեսական համագործակցության ընդլայնման համար տնտեսական խորհրդատվական հարթակ ստեղծելու ԵՄ մտադրությունը:

Նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը համակարծիք են եղել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանազատման շուրջ նախատեսվող բանակցությունների համատեքստում անհրաժեշտ կլինի հետագա շոշափելի քայլեր ձեռնարկել գործնականու լարվածությունը նվազեցնելու համար ՝ բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտ ապահովելու նպատակով: Նախագահ Միշելը կոչ է արել ինչպես Երեւանին, այնպես էլ Բաքվին ակտիվ եւ բարեխղճորեն աշխատել լարվածության թուլացման ուղղությամբ: Նա ընդգծել է, որ ուժերի պատշաճ հեռավորության ապահովումը միջադեպերի կանխարգելման կարեւոր տարր է: Սահմանազատման եւ սահմանագծման հարցերին աջակցելու նպատակով ԵՄ-ն փորձագիտական առաքելություն/խորհրդատվական խումբ կտրամադրի՝ տեխնիկական աջակցություն տրամադրելով երկու երկրներին:

Նախագահ Միշելը նաեւ ընդգծել է Հարավային Կովկասում ընդհանրապես եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ մասնավորապես հաղորդակցային ենթակառուցվածքի վերականգնման կարեւորությունը՝ բոլոր երկրների ինքնիշխանությունը լիարժեք հարգելու հիմքով: Որոշվել է ձեռնամուխ լինել փոխադարձության սկզբունքի հիման վրա սահմանային եւ մաքսային հսկողության համապատասխան միջոցներով երկաթուղային գծերի վերականգնմանը: ԵՄ-ն պատրաստ է աջակցել կապող գծերի զարգացմանը՝ ըստ իր տնտեսական եւ ներդրումային ծրագրի: Առաջարկվող տնտեսական խորհրդատվական պլատֆորմը կարող է նաեւ աջակցել այս գործընթացին:

Առաջնորդները պայմանավորվել են հետևել իրենց հանդիպման արդյունքներին և շարունակել համագործակցել»։

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ եռակողմ հանդիպման արդյունքում «Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը»։

«Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային եւ մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո։

Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն եւ Ռուսաստանի Դաշնություն։

Նաեւ պայմանավորվեցինք շարունակել շփումները»,- գրել է Փաշինյանը։

Աղբյուր՝ News.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>