Ուկրաինայում կառուցվող գործարանում համատեղ կարտադրվեն թուրքական «Anka» ԱԹՍ-ներ
Կիևի մոտակայքում Ուկրաինան ու Թուրքիան համատեղ գործարան են կառուցում, որտեղ կարտադրվեն թուրքական «ANKA» տեսակի անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): Ըստ «Sputnik»-ի թուրքական ծառայության՝ այս մասին հայտարարել է Դոնբասի իրավիճակի կարգավորման հարցով եռակողմ խմբի խոսնակներից Ալեքսեյ Արեստովիչը:
«Այժմ Վասիլկով քաղաքում գործարան է կառուցվում, որտեղ Ուկրաինայի ու Թուրքիայի համագործակցությամբ թռչող սարքեր կարտադվի: Դրանցից մեկն էլ լինելու է «ANKA» ծանր քաշային ԱԹՍ-ն»,- ասել է Արեստովիչը:
Խոսնակը նշել է, որ ԱԹՍ-ների շարժիչները լինելու են ուկրաինական, իսկ թափքն ու մնացած մասերը՝ թուրքական: Նախատեսվում է, որ գործարանում ԱԹՍ-ների առաջին խմբախանակը կարրտադրվի արդեն 2022-ի վերջում:
Ըստ Արեստովիչի՝ ապագայում այդ գործարանում կարտադրվեն նաև Ուկրաինայի կողմից մշակված անօդաչու թռչոս սարքեր: