Փարիզում 43-ամյա հայը ավտոմեքենայով փորձել է մխրճվել մզկիթի մերձակայքում հավաքված բազմության մեջ
Դիտել նաև
Ըստ ֆրանսիական և բրիտանական վերլուծաբանների` Փաշինյանի սիրելի Մակրոնը կարող է սեպտեմբերին զրկվել իշխանությունից
Սկանդալ ֆրանսիական ARTE հեռուստաալիքի եթերում. Հայաստանը ջնջված է աշխարհի քարտեզից
Ֆրանսիան նոր վարչապետ ունի
Կանխվել է 3 բարձրաստիճան զինվորականների դեմ ահաբեկչությունը. ՌԴ ԱԴԾ
Ընտրություններում Մակրոնը պարտվեց, սակայն գերադասեց զիջել «ձախերին», այլ ոչ թե՝ «աջերին»
Փարիզում 43-ամյա հայը ավտոմեքենայով փորձել է մխրճվել մզկիթի մերձակայքում հավաքված բազմության մեջ։ Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան, Փարիզի Կրետեյ արվարձանում։ Հաղորդում է «NEWS.am»-ը:
Ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդում են, որ մզկիթի շուրջ ցանկապատի շնորհիվ զոհեր չեն գրանցվել։ Վարորդն անհետացել է դեպքի վայրից, սակայն ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել է նրան։ Նա ասել է, որ ցանկացել է վրեժխնդիր լինել Փարիզում իսլամական գրոհայինների վերջին հարձակումների համար։
Այժմ տղամարդը հոգեբանի վերահսկողության ներքո է։ Նշվում է, որ նախկինում նա քրեական պատասխանատվության է ենթարկվել մանր իրավախախտումների համար։ Վրաերթի փորձի ժամանակ նա հարբած չի եղել։

