Դոլարն ու եվրոն նվազում են¸ ռուբլին՝ աճում
Հունվարի 30-ին մեկ ԱՄՆ դոլարի արժեքը կազմել է 486.23 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.15 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 520.07 դրամ (նվազել է 0.11 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 609.15 դրամ (նվազել է 0.92 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.11 դրամ (աճել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 261.07 դրամ, ոսկի՝ 18,522.35 դրամ, պլատին՝ 15,085.51 դրամ։