Հանձնաժողովի փոխնախագահ կրկին չընտրվեց
Այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ այդպես էլ չընտրվեց. իրավասու խմբակցությունը չառաջադրեց թեկնածու: Մինչ այդ ընդդիմադիր երկու խմբակցությունները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ եւ մանրամասն գնահատական տվել ստեղծված իրավիճակին: «Արձանագրվել է, որ «Հայաստան» խմբակցությունն առաջադրել է թեկնածու, որի շուրջ ընդդիմությունը միասնական է: Եվ ոչ օրենքով, ոչ Սահմանադրությամբ որևէ ձևով պարտադրանք չկա, որ խմբակցությունը անընդհատ պետք վերաառաջադրի:
Սակայն հանձնաժողովի ինչպես նախորդ, այնպես էլ վերջին նիստում «Հայաստան» խմբակցությունը կրկին թեկնածություն չէր առաջադրել: ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ ԱԺ իրավակարգավորումները թույլ են տալիս իշխող խմբակցությանը իր կողմից նախագահի տեղակալի թեկնածու առաջադրել, սակայն ժամանակ են տալիս ընդդիմությանը իրենց թեկնածուին ներկայացնելու համար: