Սպանություն՝ Կապանում. որդին սպանել է 77-ամյա մորը
Դիտել նաև
Սպանություններ են տեղի ունեցել Շիրակի մարզում
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Մերձավանում տեղի ունեցած սպшնության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունից
Վալոդյա Գրիգորյանին uպանելու մեջ կասկածվողը հայտնաբերվե՞լ է. բացառիկ մանրամասներ
Ուշագրավ զուգադիպություններ՝ Փարաքարում սպանված Վալոդյա Գրիգորյանի գործով
Մերձավանում կրակոցների հետևանքով uպանվել է նաև մեկ ոստիկանa
Դեկտեմբերի 13-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ստեփանյան փողոցի 8-րդ շենքում սպանված մարդ կա:
Ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողները հայտնաբերել են 77-ամյա տանտիրուհու դիակը՝ բռնության ակնհայտ հետքերով:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ սպանությունը կատարել է կնոջ 42-ամյա որդին։ Ժամը 19.50-ին նա հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին և ձերբակալվել: Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Կատարվում է քննություն։

