Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր
18
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել

«Կարճ ասած»․ Նիկոլը հիմա էլ պետական ինստիտուտներ «կկայացնի». Տեսանյութ

Մենք անընդհատ հարց ենք տալիս՝ լավ, ինչի՞ մենք հասանք էս օրին, ինչո՞ւ մեր երկիրը էսպես արագ քանդվեց։ Գլխավոր պատճառներից մեկը Փաշինյան Նիկոլի կադրային բազան էր՝ իրենից սկսած։ Հիմա նայեք մեր երկրում վարչապետ աշխատողի ելույթը․ ստատուս է գրում ու խոսում է պետական ինստիտուտների կայացվածության ցածր աստիճանի մասին, դրանց կարևորության մասին․ ասում է՝ «Մեր առանցքային խնդիրը պետականության և պետական ինստիտուտների կայացածության ցածր մակարդակն է, և հիմնական անելիքը պետականության և պետական ինստիտուտների զարգացումը, որ մեր ապագայի միակ երաշխիքն է իմ խորին համոզմամբ»: Միանշանակ համաձայն եմ, բայց ո՞վ է դա ասում, ո՞վ, Փաշինյան Նիկո՞լը․ ինքը պետական ինստիտուտների հերն անիծելու մեջ ո՞ւմ մեղքն է տեսնում, ուզում եմ հասկանալ։ 3,5 տարի իշխանության ղեկին է, քա՞նի ինստիտուտ է կայացրել։ Բայց հիմա բերեմ լիքը օրինակներ, թե քանի ինստիտուտ է քանդել։

Ամենաառաջին քանդումը եղել է ամենադժվար ստեղծված ու լավ կայացող ինստիտուտի՝ քաղծառայության ինստիտուտի հետ․ Քաղծառայության ինստիտուտի վերացումը դասագրքային օրինակ է․ Մանվել Բադալյանին հարցրեք, թե Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ինչ մեծ ջանքեր դրվեցին այս ինստիտուտի վրա, հետագայում ինչ եղավ, ու ինչ արեց հատկապես Նիկոլը։

Պետական ինստիտուտների կայացումը լինում է կադրերի շնորհիվ, կադրերն են որոշում ամեն ինչ․ մի որակյալ կադրի նշանակում ես մի պաշտոնի ու քո գործունեության առնվազն 5 տարվա ընթացքում էդ կառույցը ղեկավարում է․ առավելությունների համար ասում ես շնորհակալություն, թերությունների համար պատժում ես՝ այլևս նրա առաջ փակելով պետական համակարգի դռները։ Իսկ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը․ վերցնում է մեկին, որին փողոցից գիտի, իր հետ քայլել է, նշանակում է պատասխանատու պաշտոնի, հետո տեսնում է, որ դա իր հագով չէ, ու սկսում է ամբողջ պետական համակարգով քարշ տալ նրան, մինչև գտնի իր բագաժին համապատասխան տեղ։ Տանում է մարզպետ, տեսնում է չեղավ, տանում է նախարար, տեսնում է չեղավ, տանում է ՊՎԾ պետ։ Էնտեղ էլ չի ստացվելու, պարզ է։

Արգիշտի Քյարամյանին, օրինակ, տարավ ՊՎԾ պետ, ՀՔԾ փոխտնօրեն, քննչական կոմիտեի փոխտնօրեն, տնօրեն, ԱԱԾ պետ, հետո էլի քննչական։ Սուրեն Պապիկյանը՝ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ, պաշտպանության նախարար։ Հոլի պես ֆռացնում է պետական կառավարման համակարգում, միչև հասկանա՝ կա՞ մի գործ, որ էս մարդիկ կարող են անել։ Էլ չասեմ, որ պետական մարմինները սարքում է գործ տալու ինստիտուտներ․ ասում ա՝ էսինչ հիմնարկում ոնցոր իմ դեմ դավեր են նյութում, տանեմ սրան, ջհանդամը որ մասնագետ չէ, զաթո կլինի իմ աչք ու ականջը։ Ու էսպես Նիկոլ Փաշինյանը փորձադաշտ սարքեց պետական համակարգը, ինստիտուտները, իսկ նպատակը միմիայն մեկն է եղել՝ իրեն հնազանդ ծառայեցնելը, ոչ թե արդյունք տալը։

Կրկնում եմ, հանուն նրա, որ իր հետ քայլել է մարդ, Նիկոլ Փաշիինյանը պարտավորված է զգում անպայման գործի դնի, գոնե ցածրից էլ չի սկսում, որ աստիճանաբար աճի, միանգամից նախարար կամ ծառայության տնօրեն, բայց պարզվում է, որ էս մարդու հագով մենակ սուպերմարկետում բեռնակիրն ա եղել կամ Աբովյանի էժան կաֆեում մատուցողի գործը։ Որ համակարգը քանդվում է, արժեք ունեցող կադրերը փախնում են, էդ ի՞նչ կապ ունի, հո չեն եկել գործ անելու․ եկել են իրենց սեփական բարեկեցությունը դիզելու։

Ասում է պետական ինստիտուտների կայացումն է մեր առաջիկա անելիքը․ ո՞նց ես կայացնելու, եթե 3,5 տարվա ընթացքում չի եղել էդպիսի պաշտոն, որ մեկ ղեկավար ունենա։ Պաշտպանության 4 նախարար ես փոխել երեք տարում՝ Դավիթ Տոնոյան, Վաղարշակ Հարությունյան, Արշակ Կարապետյան, Սուրեն Պապիկյան։ 4-ին էլ նայում ես ու ասում՝ բա դրա տեղն է՞ր։ Պատերազմող երկրում 3 տարում 4 նախարար ես փոխում պաշտպանության, մեկը մյուսից թույլ։ Պապիկյանին նշանակելուց հետո ինչքա՞ն տարածքային կորուստներ ու մարդկային կորուստներ ենք ունեցել, ի՞նչ կապ ունի էդ երիտասարդը էդ կարևորագույն պաշտոնի հետ։ Էդ ո՞ւմ ես, ինչ վստահել, այ ընկեր։ Պատերազմից հետո քա՞նի դեպք կա, որ մեր բանակում զինվոր է զոհվում ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառով, զենքի հետ անզգույժ վարվելու պատճառով։ Երկու օր առաջ էլ նման դեպք գրանցվեց՝ մի զոհ ու երկու վիրավոր։ Ու սա այն դեպքում, որ ասում էր՝ բանակը բարեփոխում ենք։ Այդ ինչն եք բարեփոխե՞լ, որ էս մեկին անցաք, սաղ քանդեցիք, վարկաբեկեցիք։ Բանակը քանդել եք, մտցրել եք քաղաքականություն, քնից զարթնողն էլ բանակն է վարկաբեկում։ Ցեխի մեջ զինվոր ես պահում ու ուզում ես հպարտ ու մարտունակ բանա՞կ։

Քոչարյանի օրոք ունեցել ենք երկու պաշտպանության նախարար, 10 տարում երկու նախարար, Սերժ Սարգսյանին Միքայել Հարությունյանն է հաջորդել, նա էլ եղել է կադրային գեներալ։ Քո փոխած 4 ՊՆ նախարարները Քոչարյանի և Սերժ ժամանակվա նախարարների ճկույթն էլ չարժեն ու ամենաքիչ կորուստները բանակում եղել է հենց Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին։ 10 տարվա մեջ այնքան է կորուստ եղել, որքան էս քո հայտարարած Խաղաղության դարաժրջան բացելուց հետո։ Շուտով պաշտոնական հարցում կանենք ՊՆ, կտեսնեք որ ճիշտ եմ։

3 գենշտաբի պետ ես փոխել երեք տարում։ 3 տարում փոխել ես 5 ԱԱԾ պետ, մեկը չի հասցրել ընտելանա իր պաշտոնին, փոխել ես։ Բա անվտանգության հարց է, չէ՞։ Ո՞նց կարող ես մարդուն զուտ պրակտիկայի համար ԱԱԾ պետ նշանակել։ Քոչարյանի 10 տարում երկու ԱԱԾ պետ ենք ունեցել, Սերժի ժամանակ երկուսն ենք ունեցել, ու Հայաստանը եղել է աշխարհի ամենաանվտանգ երկրների առաջին 5-յակում։ Աշխարհի, հասկանո՞ւմ ես։ Հիմա թուրքերն ու գործակալները վխտում են Հայաստանում, մեր գյուղերից ադրբեջանցիք մարդկանց են գողանում, տալիս-սպանում։

3 տարում փոխել ես 3 արտգործնախարար, մի քանի ամիս էլ էդ կարևոր գերատեսչությունը եղել է առանց ղեկավարի, անտեր։ Ավելին ասեմ, մարդիկ դիվանագիտական դպրոց են սովորում, որ ԱԳ նախարարությունում առաջ գնան, դու քո հետ քայլածին, որ ոչ մի տեղ չէր աշխատել, միանգամից արտգործնախարարի տեղակալ ես նշանակում, ու հիմա խոսում ես պետական ինստիուտների կայացվածության ցածր մակարդակի մասի՞ն։

Նիկոլը ելույթ է ունենում ու ասում է՝ պետք է 2030 թվականին Մայր բուհը մտնի աշխարհի լավագույն բուհերի ցանկ։ Դրանից հետո ի՞նչ է լինում, բուհի ռեկտորի գլխին սարքում են, որը Ակադեմիայի թղթակից անդամ էր, մի տարի թողնում են պետհամալսարանը անտեր, հետո բերում են ռեկտոր նշանակելու մեկին, որը քիչ չէ սորոսական է, մի հատ էլ նրան մեղադրում են գրագողության մեջ։ Մայր բուհը, կրկնում եմ, Պետական համալսարանը։

Վերահսկողական գործառույթ ունեցող թիվ 1 պաշտոնը ՊՎԾ-ն է, 4 ղեկավար է փոխել, Սանասարյան, Քյարամայան, Ուլիխանյան, Ռոմանոս, ընդ որում, մի տարի էլ մնացել է անտեր։ Կոռուպցիայի մեջ թաթախված մեր երկրում մի տարի ՊՎԾ-ն պետ չի ունենում։

Բարձր պաշտոն է փոխվարչապետը, 4 փոխվարչապետ եք փոխել, հետո էլ մեկին բերել եք, ասում եք՝ Համբարձում ջան, հլա դու էլ փորձի։ Կամ ո՞նց պետք է պետական ինստիտուտները զարգանան, եթե ֆեզե ավարտածը ինչ-որ դիպլոմ է բերում ու միանգամից նշանակում ես մարզպետ։ Է՞լ որն ասեմ․ 3 տարում 3 ոստիկանապետ ես փոխել, ու էսօր Երևանի կենտրոնական փողոցներում իրար մորթում են։ 4 սոցապնախարար ես փոխել, բայց չի փոխվել ո՛չ նպաստ ստացողների թիվը, ո՛չ թոշակի չափը, իսկ աշխատանք փնտրողների ու աշխատող աղքատների թիվն ավելացել է։ Կրկնում եմ, չկա մի պաշտոն, որ այս 3 տարում մեկ ղեկավար ունենա՝ հենց սա՛ է պետական ինստիտուտները քանդելու ցուցիչը։ Մեկը իր ոլորտը տապալում է, հանում-տանում ես ուրիշ տեղ, ասում ես՝ կարող ա ստեղ ստացվի։ Սենց երկիր չեն սարքում։ Մեկին բերում ես, նշանակում ես գործի, մինչև ծանոթանում է, հանում ես գործից։ Դե հասկանում եմ, իրեն էլ է մեկ, մեկ է՝ ո՛չ էն գործից է հասկանում, ո՛չ մյուս։

Մի հոգու չես հանել գործից ընդամենը, էն էլ ընտրովի պաշտոն է՝ գլխավոր դատախազը․ էն էլ պարզվեց՝ ավելի լավ դհոլ է խփում, քան աշխատում է։ Միայն իրեն չես հանել, բայց հենց ճիշտը իրեն հանելն էր, առնվազն մի քանի անգամ ՍԴ-ն հայտարարեց, որ սխալ է աշխատաոճը, մարդկանց ամեն կերպ կալանավորելը, հակասահմանադրական է։ Դհոլչի դատախազից բացի՝ բոլորին փոխել ես։

Կարճ ասած՝ պետական ինստիտուտները մեր երկրում ոչ թե կայացված չեն, այլ՝ լավից-վատից կայացել էին, Փաշինյանը քանդեց, որովհետև իր համար գերխնդիրը չի եղել այդ ինստիտուտը կայացնելը, այլ իր շրջապատին պաշտոնի տալը՝ անկախ կրթական ցենզից, մասնագիտական որակներից։ Նիկոլ Փաշինյանի համար կարևորը խառնաշփոթն է, որովհետև այդպես ավելի հեշտ է կառավարելը։ Խնդիրը պաշտոնն ու մարդիկ չեն, խնդիրը Նիկոլն է, իր ամբիցիաները, իր ֆոբիաները և այլն։ Ու երբ սկսում է մեղադրել սրան-նրան, հասկանում ես, որ էս մարդը չի էլ հասկացել իր սխալները։ Չի էլ հասկանալու։ Ուղղակի պետք չէր նման մեկին կիլոմետրից մոտ թողնել պետական համակարգի թեկուզ և ստորին ղեկավարի պաշտոնի։

Սևակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>