Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր
18
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել

Լուծարված ընկերություններ, սուպերմարկետի պահեստ. Ի՞նչ գործունեություն է ծավալել նորանշնակ ՊՎԾ ղեկավարը

Նիկոլ Փաշինյանն շաբաթ օրով հերթական գրառումն արեց: Այդ անգամ թիրախում պետական ինստիտուներն են: Հետպատերազմական երկրի առանցքային խնդիրն՝ ըստ երկրի վարչապետի պետականության և պետական ինստիտուտների կայացածության ցածր մակարդակն է: Իսկ առաջիկայում Փաշինյանի հիմնական անելիքը լինելու է պետականության և պետական ինստիտուտների զարգացումը:

Այս գրառմանը հետևող մեկնաբանություններից արդեն կարելի է հասկանալ, թե ինչ են մտածում այս մասին մեր քաղաքացիները: Բայց առաջարկում ենք մեկ օրինակով հասկանալ, թե ինչ լրջությամբ է մոտենում պետական ինստիտուտներին ինքը Փաշինյանը, ինչ կադրեր է նշանակում: Այսպես, Պետական վերահսկողական ծառայությունը, որ մինչ այդ նախագահի վերահսկողականն էր, ձևավորվել է 2018-ին, այսինքն այն նոր էր ստեղծվել և «նախկինները չէին հասցրել դեռ փչացնել»:

Նիկոլ Փաշինյանն այս կառույցի ղեկավար սկզբում նշանակեց իր հեղափոխական ընկեր  Դավիթ Սանասարյանին, որը մինչ այդ ոչմի տեղ չեր աշխատել, Երևանի ավագանու անդամ էր եղել միայն, իսկ նշանակվելուց հետո, շատ արագ, կոռուպցիոն մեղադրանքներով պաշտոնանկ արվեց: Գործն էլ դատարանում է: Այդ գերատեսչությունում, մի կարճ ժամանակով ղեկավար դարձավ Արգիշտի Քյարամյանը, որի հեռանալուց հետո երկար ժամանակ այդ պաշտոնը ժամանակավոր զբաղեցրեց Տիգրան Ուլիխանյանը, որն էլ հետո դարձավ ղեկավար: Օրեր առաջ էլ վերջինս ազատվեց պաշտոնից, և ՊՎԾ ղեկավար նշանակվեց, մեկ այլ հեղափոխական ընկեր՝ Ռոմանոս Պետրոսյանը: ՊՎԾ նախկին ղեկավարների իհարկե կարելի է առանձին-առանձին անդրադառնալ, բայց անդրադառնանք նորանշանակ ղեկավարին:

Ռոմանոս Պետրոսյանը 2003թ.-ին ավարտել է ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետը՝ «Օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզում և գնահատում» մասնագիտությամբ: 2003-2006թթ. աշխատել է Աբովյանի քաղաքապետարանի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում:  2006-2007թթ.- աշխատել է «Հայր և Որդի Երիցյաններ» ընկերությունում: Ի դեպ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ սա միակ սուպերմարկետը չէ, որտեղ աշխատել է Ռոմանոս Պետրոսյանը: Նա, ըստ տեղեկությունների Երևանի սուպերմարկետներից մեկում եղել է պահեստի աշխատակից:

Պահեստից հետո Պետրոսյանի կարիերայում կտրուկ շրջադարձ է կատարվել: Նա, ըստ իր պաշտոնական կենսագրության, 2007-2008թթ. ժամանակավորապես տեղափոխվել է ՌԴ և աշխատանքի անցել «Basis» շինարարական ընկերության ղեկավար մարմնում: Ի դեպ, Yerevan.Today-ը հարցում է ուղարկել այս ընկերություն՝ պարզելու համար, թե ինչ գործունեություն է ծավալել վերջինս այնտեղ: Պատասխանը ստանալու դեպքում կհրապարակենք:

Հետո նորից շրջադարձ: Նորից ըստ պաշոտնական կենսագրության՝ նա 2009-2014թթ. վերադարձել է Հայաստան և աշխատանքի անցել «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ում՝ աշխատել է վաճառքի բաժնում: Ստացվում է՝ ղեկավարից անցում է կատարել վաճառքի մասնագետի, համաձայնե՛ք, փոփոխությունը խիստ ուշագրավ է: Այնուհետև նորից վերադարձել ղեկավար պաշտոնի՝ զբաղեցնելով «ԷսԷյ-Ինթերփրայզիս» շինարարական հոլդինգում, Կոմերցիոն բաժնի ղեկավարի պաշտոնը: Թե ինչ հոլդինգ է սա, ինչով է զբաղվում, ինչ ծառայություններ է մատուցել, որևէ ինֆորմացիա հնարավոր չեղավ գտնել համացանցում: Այս ընկերությունը որոնելիս գտնում ենք միայն ինֆորմացիա, որ Ռոմանոս Պետրոսյանն է աշխատել այստեղ: Փնտրեցինք պետռեգիտսրում, պարզվեց, որ այդ կազմակերպությունը դադարեցրել է գործունեությունը:

2017-2018թթ․ Ռոմանոս Պետրոսյանը զբաղեցրել է «Բիզնես Ռեջենթ» ՍՊԸ տնօրենի պաշտոնը, որը ըստ մամուլի տեղեկություների, պատկանել է իրեն: Սակայն հետաքրքիր զուգադիպությամբ, նորից համացանցում փնտրելիս որևէ տեղեկատվություն չենք ստանում, թե ինչ գործունեություն է ծավալել, կամ ծավալել է արդյոք, երբևէ: Սփյուռ տեղեկատվական համակարգում գրված է, որ այս պահին այն չի գործում: Հերթական մասնավոր կազմակերպությունը, որը Ռոմանոս Պետրոսյանի կենսագրությունում ֆիքսված է, բայց դադրեցրել է գործունեությունը։

Դե 2018-ից հետո էլ Ռոմանոս Պետրոսյանի մասնագիտական վերելքները մեր աչքի առաջ են եղել: Սկզբում Կոտայքի մարզպետ, հետո՝ Շրջակա միջավայրի նախարար, հիմա էլ ՊՎԾ ղեկավար:

Նշենք, որ նորաստեղծ այս ծառայության գործունեության նպատակն է ապահովել վարչապետին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումը: Այսինքն, այն պետք է վերահսկի պետական կառույցների ֆինանսական հոսքերը, ծախսերը, կանխի կոռուպցիոն սխեմաները և այլն:

Թե ինչպես է այդ ֆունկցիան իրագործելու Ռոմանոս Պետրոսյանը, ով տարօրինակ վայրիվերումներով աշխատանքային գործունեություն է ծավալել, դժվար է ասել հուսանք որ նրա հեռանալուց հետո դրանք չեն փակվի, ինչպես այն մասնավոր ընկերությունները, որտեղ աշխատել է: Իսկ Փաշինյանն որը, իր պաշտոնավարման 4-րդ տարում, «ագոռայով» սկսել, հիմա հիշել է պետական ինստիտուտների կայացածության կարևորության մասին, ընդամենը մեկ օր առաջ էր կարևոր պաշտոնի նշանակում մի մարդու, որի կենսագրությունն ու նախկին գործունեությունը ոչ միայն պետական, այլ նաև մասնավոր ոլորտներում խիստ կասկածելի է, բայց ասում է՝ պետական կառույցները կայացած չեն եղել:

Աղբյուր՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>