«Ֆրանսիայի վաղեմի բարեկամ ազգ». նախագահի թեկնածու Էրիկ Զեմուրը հայտնել է, որ դեկտեմբերի 11-14-ը կգտնվի Հայաստանում
Դիտել նաև
Ըստ ֆրանսիական և բրիտանական վերլուծաբանների` Փաշինյանի սիրելի Մակրոնը կարող է սեպտեմբերին զրկվել իշխանությունից
Սկանդալ ֆրանսիական ARTE հեռուստաալիքի եթերում. Հայաստանը ջնջված է աշխարհի քարտեզից
Ֆրանսիան նոր վարչապետ ունի
Ընտրություններում Մակրոնը պարտվեց, սակայն գերադասեց զիջել «ձախերին», այլ ոչ թե՝ «աջերին»
Ինչո՞ւ Մակրոնը որոշեց անցկացնել արտահերթ ընտրություններ, որտեղ պիտի հաղթանակ տոնեին Մարին Լե-Պենի կողմնակիցները
Ֆրանսիացի աջ ծայրահեղական հրապարակախոս, լրագրող Էրիկ Զեմուրը, որը որպես թեկնածու առաջադրվել է նախագահական ընտրություններում, դեկտեմբերի 11-14-ը կգտնվի Հայաստանում:
Նախագահի թեկնածուն այս մասին հայտնել է իր պաշտոնական թվիթերյան էջում:
«Հայաստանում կլինեմ դեկտեմբերի 11-14-ը։ Ֆրանսիայի վաղեմի բարեկամ ազգ»,- գրել է Զեմուրը:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունները կայանալու են 2022-ի ապրիլի տասին:

