Միայն վերջին 11 օրվա մեջ բանակում 4-րդ զոհը, իսկ ՔՊ պետ Փաշինյանն ասում է՝ «բանակը դինամիկ զարգանում է» ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը կրկին դիմել է դատական համակարգին Նիկոլական «Իրական Հայաստանը» իրականում ամբողջապես Ադրբեջանին ենթարկվող կեղծ մի միավորման ստեղծման ծրագիր է. Զուրաբյան
24
Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Նիկոլ Թորոսովիչ - Նիկոլ Վովաևիչ՝ հայերի ուծացման երկրո՞րդ փորձ Պապիկյանը նախարար է, բայց Պապիկյանը միակ մեղավո՞րն է... Այս դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, չորրորդ հանրապետությունը իրականություն է. Փաշինյան 49 տոկոսանոց, ոչ լեգիտիմ կառավարության ղեկավարը ԱԺ-ում ներկայացնում է Հայաստանի զրոյացման ծրագիրը Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Պատերազմ Արցախում
Որքան պարզունակ կերպով է խեղաթյուրվում պատմությունն, այն այն ավելի ընկալելի է կույս ուղեղների համար Փաշինյանի այսօրվա՝ «Արցախը Հայաստան է ու վերջ» արտահայտության մասին ասվածը ինքնին իրավական իմաստով հանցագործության խոստովանություն էր. Հակոբյան Քննչական կոմիտեն և ոստիկանությունը մամուլի միջոցով «ռազմբորկի» մեջ են, ով՝ ում ա ծեծել․ Գեղամ Մանուկյան Նիկոլ Թորոսովիչ - Նիկոլ Վովաևիչ՝ հայերի ուծացման երկրո՞րդ փորձ Ժողովուրդը մեզ ասում է՝ «էդ պիղծ դավաճանը ինչու է դեռ մնում»․ Քոչարյանը՝ Փաշինյանին ՀՀ գործող իշխանությունների նկատմամբ այժմ կիրառելի է միայն մեկ կանոն՝ «մարգարիտներ մի՛ փռեք խոզերի առաջ»․ Մեդվեդև Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞․ ինչ վիճակում են հայ-ռուսական հարաբերությունները․ վերլուծում է Սուրենյանցը Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես 13 զինծառայողի մահը դուրս է սովորական վիճակագրության կամ առանձին պատահարների տրամաբանությունից. Մելքոնյան Գործող իշխանությունը «այնքան է խելառել իրենց անպատժելիությունից», որ արդեն էական չէ՝ կա հանցանք, չկա հանցանք. Աշոտյանի պաշտպան Պապիկյանը նախարար է, բայց Պապիկյանը միակ մեղավո՞րն է... Տեղանունների մասին Փաշինյանի բերած օրինակները նույնպես պատահական չեն... Այս պահին ՀՀ ոչ լեգիտիմ խորհրդարանում տեղի է ունենում Հայաստանի՝ Արևմտյան Ադրբեջանի վերափոխման գործընթաց Միայն վերջին 11 օրվա մեջ բանակում 4-րդ զոհը, իսկ ՔՊ պետ Փաշինյանն ասում է՝ «բանակը դինամիկ զարգանում է» Մոսկվան պատրաստ է կառուցողական երկխոսություն սկսել Երևանի հետ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ․ Օվերչուկ ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը կրկին դիմել է դատական համակարգին Կոնցլագերում ստելն ու ֆռացնելն այլևս նշանակում է ադապտացիա «Դուք ձեր ծրագիրն էլ չեք կարդացել, գրված է՝ Նախիջևան». Խաչատրյանը՝ Փաշինյանին Հայաստանը մտադիր է մոտ ժամանակներս սկսել ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու գործընթացը. 49 տոկոս ձայն ստացած Ն.Փաշինյան Ռուսաստանը արձագանքել է ՀԱՊԿ-ի և ԵՄ–ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին՝ հիշեցնելով Թուրքիայի փորձը Նիկոլական «Իրական Հայաստանը» իրականում ամբողջապես Ադրբեջանին ենթարկվող կեղծ մի միավորման ստեղծման ծրագիր է. Զուրաբյան Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Այս դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, չորրորդ հանրապետությունը իրականություն է. Փաշինյան 10 օրում մահվան 3-րդ դեպքը բանակում. 22-ամյա երևանցի Էդգարը ծառայում էր եղբոր հետ Հրազենային վնասվածքից մահացած զինվոր Էդգար Գեւորգյանը ծառայում էր կրտսեր եղբոր հետ Այսօր ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում՝ հասնելով +40°C 49 տոկոսանոց, ոչ լեգիտիմ կառավարության ղեկավարը ԱԺ-ում ներկայացնում է Հայաստանի զրոյացման ծրագիրը Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան

Չենք պատկերացրել, որ ԱԺ-ում կազմակերպված հանցագործություն կլինի. Սաղաթելյանի օգնական.Տեսանյութ

ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ ԱԱԾ քննչական դեպարտամենտ հարցաքննության է կանչվել նաեւ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի օգնական Սեւակ Նազարյանը: Նա Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ ԱԱԾ-ում դեպքի մանրամասներն ամբողջությամբ ներկայացրել են: Նազարյանը նշեց, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում փորձում են այնպես անել, որ ընդդիմադիր պատգամավորների օգնականները լռեն ու հետ քաշվեն։ «ԱԱԾ-ում փորձում են հավասարության նշան դնել, իբրեւ թե երկկողմանի է խնդիրը: Բացարձակապես այդպես չէ, միջադեպը կազմակերպել են ՔՊ-ական պատգամավորները։ ԱԱԾ-ում փորձում են այնպես անել, որ հետ քաշվենք: Մինչեւ վերջ շարունակելու ենք: Հույս ունեմ, որ գործ կհարուցվի: Այսպիսի բան որեւէ իշխանության ժամանակ չի եղել, որ պատգամավորները խաբեությամբ տեղ կանչեն ԱԺ աշխատակիցներին ու հարձակվեն նրանց վրա»,-ասաց նա։ Նազարյանը շեշտեց՝ ծեծկռտուքից հետո ՔՊ-ական պատգամավորները խեղաթյուրել են իրականությունը, դեպքն անձնավորել, մասնավորեցրել։

«Որոշեցինք պարտադիր բացատրություն տալ, պատմել իրողությունը, ճիշտ հունի վրա դնել ընթացքը, որովհետեւ տեսանք, որ նախորդ երկու օրերին ծեծկռտուքի հետ կապ ունեցող պատգամավորները ԱԺ-ում, խեղաթյուրելով իրականությունը, փորձում էին լրիվ այլ ուղղությամբ տանել: Իրականությունն այն է, որ ՔՊ-ական պատգամավորների կազմակերպմամբ ու ներգրավմամբ՝ ԱԺ-ում տեղի է ունեցել հանցագործություն: Երբեք չէինք պատկերացնի, որ ԱԺ-ի ներսում կազմակերպված հանցագործություն կլինի: Անձամբ ֆիքսել եմ Վահագն Ալեքսանյանին եւ Հրաչյա Հակոբյանին, որոնք, բռունցքներին դիմելով, փորձում էին հարց լուծել: Երբ Գերասիմը ասում է՝ մասնակցել է 30-ից ավելի մարդ, չափազանցություն չէ»,- մանրամասնեց Նազարյանը: Նրա խոսքով՝ ԱԺ տեսագրությունները կփաստեն ասածը. հույս ունի, որ տեսագրությունը կփոխանցեն քննող մարմնին, եւ ամեն ինչ պարզ կլինի՝ ով է սկսել, ով է կազմակերպել: Նազարյանը վստահ է՝ միջադեպը պլանավորված է եղել: Ամեն ինչ սկսվել է ՔՊ-ական պատգամավորներից։ «Նրանք են հրահրել։ Մեր ընկերները, նաեւ՝ ես, փորձել ենք կոնֆլիկտը հարթել:

Փողոցային վարք էր, որ դրսեւորեցին: Այս մարդիկ ինքնագնահատականի լուրջ խնդիր ունեն: Սա Հայաստանի պատմության մեջ տեղի ունեցած ամենախայտառակ իրադարձությունն է՝ ԱԺ-ում պատգամավորները հարձակվել եւ փորձել են ֆիզիկական բռնություն կիրառել այլ աշխատակիցների վրա: Միանշանակ, կազմակերպված խուլիգանություն էր մի քանի անձանց կողմից»,- ասաց նա:

Նազարյանը համոզված է՝ ՔՊ-ականներին հաճելի չէ իրենց ներկայությունը Ազգային ժողովում։ «Քանի որ հստակ քաղաքական գնահատական ենք տալիս եւ երբեք չենք վախեցել՝ անկախ ճնշումներից: Փորձեցին ուժի ցուցադրություն անել, ինչպես արեցին ԱԺ նիստի ժամանակ։ Որեւէ մեկը մեզ չի կարող վախեցնել, հետամուտ ենք լինելու, որ այս խուլիգանությունը բոլոր հարթություններում գնահատական ստանա՝ եւ՛ իրավական, եւ՛ քաղաքական: Իշխանությունը կորցնելուց հետո շատ ցավոտ անկում են ունենալու»,- ընդգծեց նա: Դեպքի առիթով նախօրեին ԱԱԾ հարցաքննության են կանչվել նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանը, Արմենուհի Կյուրեղյանի օգնական Տարոն Ղազարյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում ծեծկռտուք էր տեղի ունեցել։ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականներ Գերասիմ Վարդանյանին, Սևակ Նազարյանին, Տարոն Ղազարյանին ՔՊ-ական մի քանի պատգամավորներ հրավիրել էին ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանի սենյակ եւ 

հարձակում գործել նրանց վրա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>