Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ)
19
Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico Պատերազմ Արցախում
Պարզվել է, թե ով էր առավոտյան փչացրել Փաշինյանի կադրը. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրիում է «Այսօր շարասյունով գնում են նրանք, ում վրա դրվում է այդ պարտության և այդ գաղթի քաղաքական պատասխանատվությունը» «Վարչաբենդի» անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստանին» Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները ՔՊ-ն փախավ հանձնաժողովի նիստից Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Քաղաքային իշխանությունը տապալածները Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ

Արցախի կարգավիճակի մասին Փաշինյանն անոնսը արեց․ նախկիններն են մեղավոր

«Yerevan.today»-ը գրում է. «Ի՞նչ ճակատագիր է սպասվում Արցախին, ե՞րբ և ի՞նչ ձևաչափով են վերսկսվելու բանակցությունները, ի՞նչ է լինելու խաղաղապահների առաքելության ժամկետը լրանալուց հետո, ի՞նչ է սպասվում այնտեղ ապրող հայությանը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանելն օրեցօր ավելի դժվար է դառնում: Քանի որ «ամենաբաց ու թափանցիկ» իշխանությունն ուղիղ պատասխաններ չի տալիս, փորձենք պատասխանները ստանալ Փաշինյանի մանիպուլյատիվ հայտարարություններից:

Այսպես 2020-ի հուլիսի 12-ին Տավուշի սահմանագծում տեղի ունեցան հայ-ադրբեջանական դիրքային մարտեր, հայկական կողմը որոշակի առաջխաղացում ունեցավ։ Այս բախումները նշանավորվեցին որպես հուլիսյան մարտեր:

Դրանից երկու ամիս անց սկսվեց արդեն 44-օրյա պատերազմը՝ իր սարսափելի հետևանքներով: Հիմա առաջարկում ենք վերհիշել Փաշինյանի որոշ հարյտարարություններ, որոնք հաջորդել են այս երկու դեպքերին:

Հուլիսյան մարտերից հետո

«Երկար տարիներ ձևավորվում և մատուցվում էր մի խոսույթ, թե Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը հնարավոր է միայն հայկական կողմի միակողմանի զիջումների հիման վրա: Հուլիսյան հաղթական մարտերը ջախջախեցին արդեն շուրջ 10 տարի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կառուցված խոսույթը՝ ապացուցելով, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում:

44-օրյա պատերազմից հետ

«Պատերազմից խուսափելու տարբերակն, ըստ էության, Ղարաբաղի կարգավիճակից հետագա հրաժարվելն էր: Իրավիճակը հասել էր մի կետի, երբ որ պատերազմն անխուսափելի էր»:

Հուլիսյան մարտերից հետո

Մենք որևէ մեկին թույլ չենք տա ուժի, սպառնալիքների, հարկադրանքի լեզվով խոսել մեզ հետ, եւ այդպես վարվելու փորձ անողները դառնորեն կզղջան:

44-օրյա պատերազմից հետ

«Հիմա ինչ` Սև լճի 20-30 տոկոսի համար պատերա՞զմ սկսենք»:

Հուլիսյան մարտերից հետո

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան

«Հուլիսյան գործողությունների ամբողջ ընթացը ղեկավարվել ու համակարգվել է ՀՀ վարչապետի կողմից»:

44-օրյա պատերազմից հետ

«Ասում են՝ ես որոշում եմ կայացրել, ես ասել եմ՝ գնացեք, գրավեք եւ 700 զոհ է եղել(խոսքը Լելե Թեփեի օպերացիայի մասին է)։ Կատարյալ անհեթեթություն է։ Այդ առաջարկի հեղինակը եղել է գեներալ, իրականացրել և որոշումը կայացրել է գեներալ։ Այո, քննարկման մի հատվածին ես ներկա եղել եմ, մոդերացիա եմ արել խոսակցությունը եւ սեփական կարծիք ընդհանրապես չեմ հայտնել»:

Հուլիսյան մարտերից հետո

«Հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին մեր քաղաքական հայտարարությունների վստահելիությունը, ապացուցեցին, որ տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի և ուժերի հարաբերակցության մեր գնահատականները սթափ են և ճշգրիտ:

Ապացուցեցինք, որ Հայաստանն ի վիճակի է ռազմավարական նորարարություններով ապահովելու ռազմական առավելություն»:

44-օրյա պատերազմից հետ

«Նախորդ իշխանությունն ամեն ինչ արել է, որ բանակը տեսանելիորեն փլվի»:

«Բանակաշինության ոլորտում մենք ֆունդամենտալ խնդիրներ ենք ունեցել: Ընդ որում, այդ ֆունդամենտալ խնդիրները, կարծում եմ, բոլորինս են»:

Հիմա կհարցնեք, թե ինչ կապ ունի վերը հնչեցրած հարցերն այս ամեն հետ: Շատ ուղիղ: Այսպես, երկու օր առաջ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանն ասում է.

«2018թ․-ին ստացած բանակցային բովանդակությամբ Արցախն Ադրբեջանի կազմում չգտնվելը չուներ անգամ տեսական հնարավորություն։ Սա ձեր իշխանությունն է թողել։ Ավելին՝ 2016թ․-ի դրությամբ բանակցային գործընթացում եղել է աղետ, և Արցախը կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս լինելու գործնական եւ տեսական բոլոր հնարավորությունները»։

Մի կողմ թողնենք այս հայտարարության առերևույթ սուտ կամ մանիպուլյատիվ լինելը: Դա կարելի է անել պարզապես համացանցում որոնելով: Բայց, ստացվում է, որ պատերազմի սկսվելը վատ բանակցային ժառանգության վրա գցող Փաշինյանը նույնը անում է արդեն Արցախի կարգավիճակի հարցում:

Հուլիսյան հաղթանակի ժամանակ բանակը ամենամարտունակն էր, պարտությունից հետո՝ խնդիրներով ծանրաբեռնված, առաջին դեպքում ինքը ռազմական օպերացիաներ էր նախագծել, երկրորդի դեպքում՝ մոդերատոր էր: Եվ այսպես շարունակ: Հիմա էլ, երբ հերթը հասել է Արցախի կարգավիճակին, արդեն անոնսում է, որ ինչ էլ բանակցում է՝ Արցախը գտնվելու է Ադրբեջանի կազմում: Սլաքներն էլ նորից ուղղում նախկինից ստացած բանակցային գործընթացի վրա:

Հարց է առաջանում, բա այդ դեպքում, ի՞նչ եք բանակցում, ինչու՞ ուղիղ չեք ասում արցախցուն, որ բանակցում եք, բայց մեկ է գործնական ու տեսական հնարավորություն չունեք, այլ կարգավիճակ ձեռքբերոլու համար։ Ասե՛ք, մարդիկ իմանան, թե՞ չեք ասում որ տրամադրությունները չընկնի։ Կատակը մի կողմ, փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանն սույն թվականի դեկտեմբերի 8-ին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարել է, որ ինքն այս 3,5 տարվա ընթացքում և հիմա ևս բանակցել է Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու տարբերակներ․․․այդ դեպքում, ինչու՞ էիք պատերազմում, մոբիլիզացիայի կոչեր անում ու հազարավոր զոհեր տալիս, եթե գործնական ու տեսական հնարավորություններ չկային»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>