Պատգամավոր Նահապետ Գևորգյանի կնոջ ազգականը կրկնակի քվեարկության համար պայմանական ազատազրկման դատապարտվեց
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում արձանագրված խախտումների գործով հերթական վճիռը հրապարակվեց: Ինչպես հայտնի է՝ ապրիլի 2-ին Արմավիրի մարզի բնակիչ Աշոտ Կաղզվանցյանը 16/3 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության էր դիմել և բացահայտվելուց հետո կալանավորվեց: Ավելի ուշ նրան գրավի դիմաց ազատ արձակեցին: Սակայն այդ ազատումը պատահական չէր, քանի որ Արմավիրում տարածված լուրերի համաձայն՝ Կաղզվանցյանը Հանրապետական կուսակցության անդամ է, ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանի՝ Նովոյի կնոջ ազգականը:
Հիշեցնենք, որ նրա մասով հարուցված քրեական գործը ուղարկվել էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, և երկու ամիս տևած դատաքննությունից հետո՝ հունիսի 28-ին, հրապարակված վճռով նա պայմանական ազատազրկման դատապարտվեց մեկ տարի ժամկետով»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: