Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ)
19
Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին «Դիջեյ» Ավինյանը ձախողել է Երևանի կառավարումը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ. Սամվել Կարապետյանը՝ դատարանում «Հանգստացե՛ք», «Ոչ մի բան չշպրտեք». նոր կադրեր դատարանի մոտ տեղի ունեցած քաշքշոցից Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում Ըստ ամերիկյան Politico-ի՝ Թրամփը ցանկացած գնով ձգտում է Իրանի հետ համաձայնության գալ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico Պատերազմ Արցախում
ՔՊ-ն փախավ հանձնաժողովի նիստից Գողն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք գողին Քաղաքային իշխանությունը տապալածները Որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը․ Նիկոլի ու մյուսների մարտավարության մասին Հունիսի 7-ի ընտրությունների հնարավոր արդյունքների մասին (տեսանյութ) Ո՞վ է պատերազմի գաղափարախոսը (տեսանյութ) «Թարմացնենք» թավշիստների տրամաբանությունը «Պետք է շան տեղ չդնել»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին Պայթյուն և հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. կար երկու տուժած, մեկն աղբավայրի տնօրենն է Փաշինյանի լաբիրինթոսային մղձավանջը Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել Անորակ ասֆալտ, թանկացումներ, խցանումներ, կոլլապս (տեսանյութ) Առաջարկ Հայաստանին՝ նոր զարկը քո սրտին․ երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում (տեսանյութ) Գալու է չարի վերջը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սեյրան Օհանյանը պարզ ասաց ու ապացուցեց, որ 44-օրյայի ժամանակ հարավային ուղղության պատասխանատուն ոչ թե Արցախի ՊԲ-ն է եղել, այլ Օնիկ Գասպարյանն ու Փաշինյանը Ընդդիմադիրներին տանում են բանակ Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ» Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ» Թիվ 28 երթուղին սպասարկող ավտոբուսը Աշտարակի խճուղում բшխվել է կայանված «Mazda»-ին. կա վիրшվոր Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում․ «Հրապարակ» «Շեֆ, Համոն... է-է-է՜, Եվրամիության էն կնիկը փողերը չի տալիս...»․ «Հրապարակ» Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Վաղարշապատի ՔՊ-ական իշխանությունը լեթարգիական քնի մեջ է․ կանոնադրություն են խախտում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին Սեյրան Օհանյանի կոշտ խոսքը՝ Փաշինյանին․ «Փախել են Ձեր ղեկավարությամբ․ դե ասեք՝ ինչ եք պայմանավորվել» Ահազանգ․ Արաբկիրում կոյուղաջուր է հոսում (տեսանյութ) Նիկոլը շատ լավ գիտի, որ երեք առաջատար ընդդիմադիր ուժերի՝ «Ուժեղ Հայաստանի», ԲՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի համատեղ վարկանիշն այս պահին մոտ է 50 տոկոսին

Ալեն Սիմոնյանին մտահոգում է բացառապես իր աթոռը. Ագնեսա Խամոյան

Ցանկացած պաշտոնյա իր հնչեցրած խայտառակ հայտարարություններից հետո կա՛մ ինքնակամ պետք է հրաժարական տար, կա՛մ ամեն կերպ հայցեր հանրության ներողամտությունը, փոխարենը նա հերթական անգամ ապացուցում է, որ իրեն մտահոգում է բացառապես սեփական աթոռը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ֆեյսբուքյան էջում արած այն գրառմանը, թե Հայաստանը գտնվում է «իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում», իսկ այդ պահին ընդդիմությունն իր հրաժարականն է պահանջում:

 «Հասկանալի է Ալեն Սիմոնյանի անհանգստությունը, ով կայծակնային արագությամբ արձագանքել է ԱԺ ներքին փաստաթղթաշրջանառության համակարգում ընդդիմության կողմից ներկայացված իր հրաժարականի նախագծին։ Ակնհայտ է, որ ցանկացած պաշտոնյա իր հնչեցրած խայտառակ հայտարարություններից հետո կամ ինքնակամ պետք է հրաժարական տար, կամ ամեն կերպ հայցեր հանրության ներողամտությունը: Փոխարենը նա հերթական անգամ ապացուցում է, որ իրեն մտահոգում է բացառապես սեփական աթոռը»,- նկատեց Խամոյանը:

Դիտարկմանը, թե Սիմոնյանն իր հայտարարության մեջ ընդգծել է, որ Հայաստանը գտնվում է իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում եւ այս պայմաններում նման քայլը տեղին չէ, Խամոյանը հակադարձեց, որ Հայաստանի պատմության ամենավճռորոշ այս փուլը ամենաողբերգական ավարտը կունենա, եթե իշխանության շարունակեն մնալ Ալեն Սիմոնյանն ու իր քաղաքական ղեկավարը։

«Մարդիկ, ովքեր խաղաղության դարաշրջանի մասին խոստումներով էին մոլորեցնում մեր հասարակությանը, բայց բերել են նոր տարածքային կորուստներ, նոր զոհեր։ Վառ օրինակ այսօրվա կատարվածը՝ մի կողմից թշնամին է կրակում Վարդենիսի ուղղությամբ, մյուս կողմից իշխանությունը քաղաքական հետապնդման է ենթարկում եւ կալանավորում ընտրված համայնքապետին՝ միայն նրա համար, որ ՔՊ-ական չէ:

Անհեթեթություն է, երբ քաղաքական ապիկարության մասին խոսում է մարդ, որի թիմի ապաշնորհ եւ դավաճանական գործողությունների հետեւանքով կորցրել ենք Արցախի զգալի հատվածը, մեր հազարավոր եղբայրներին, հարվածի տակ է դրվել Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը, նսեմացվել մեր ազգային արժանապատվությունը»,- նշեց Խամոյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախագահն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այն օրերին, երբ Հայաստանի շուրջ կարևոր դիվանագիտական պրոցեսներ են ընթանում, կրակոցներ են հնչում Հայաստանի սահմանների ուղղությամբ, Հայաստանը գտնվում է իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում, ԱԺ ներքին փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ինձ է ուղարկվել ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրված նախագիծ, որով պահանջում են ԱԺ նախագահի հրաժարականը: Ձեր այս արարքը նշանակում է երկու բան. Ձեր քաղաքական ապիկարությունն իր գագաթնակետին է, իսկ ես իմ մասով մինչ այս պահն ամեն ինչ ճիշտ եմ արել»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>