Սերժ Սարգսյանը նոր ցնցումնե՞ր է նախապատրաստում. ինչու որոշեցին խոշտանգել Ծռերին
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ երեկ կատարված զազրելի բռնությունները Հայաստանի բոլոր մտածող քաղաքացիների մոտ հարց է առաջացրել` ինչ նպատակով է դա արվում:
Վերլուծաբանները վաղուց գրում են, որ իշխանության տարբեր գործողություններ ներկա փուլում ուղղակիորեն կապված են 2018-ի հետ, երբ կլրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, և, ըստ էության, Հայաստանում նոր ղեկավար կընտրվի: Հայտնի է, որ չնայած այն բանին, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ն է Հայաստանի հաջորդ ղեկավար ընտրող ուժը, Սերժ Սարգսյանի համար կան որոշակի մտահոգություններ, որ իր անձնական իշխանությանը վտանգ է սպառնում: Ըստ այդմ, քաղաքական դաշտում Սերժ Սարգսյանի բոլոր գործողություններն ուղղված են այդ վտանգները չեզոքացնելուն: Առաջին հորիզոնականում այս իմաստով, իհարկե, վարչապետ Կարեն Կարապետյանն է, որը, ի հեճուկս բոլոր սպասումների, դեռևս դիմադրում է Սարգսյանին:
Պետք է սպասել, որ առաջիկայում այս կարգի գործողությունները շարունակվելու են: Նպատակը մեկն է. նախագահի պաշտոնին հրաժեշտ տալուց ամիսներ առաջ հանրության` ըմբոստության ընդունակ շերտի ցասումը հասցնել պիկի, տեսանելի և վերահսկելի դարձնել այն, այդպիսով նաև` ժամանակ ունենալ դրա դեմ անհրաժեշտ գործողություններն իրականացնելու համար», - գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

