ՀՀ վերադարձած և մեղադրյալի կարգավիճակ ունեցող 5 գերիներից 1-ը կալանավորվեց, 1-ը՝ ազատ արձակվեց
Դիտել նաև
ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին
32-ը եկան, մնացած գերիները ուզած-չուզած պետք է Նիկոլին ներեն. «Կարճ ասած» (տեսանյութ)
32 գերի վերադարձել է Հայաստան․ հայտնի են նրանց անունները
Փաշինյանը ընտրություններից առաջ գերիների վերադարձի համար 1-2 ամիս էր խոստանում, իսկ հիմա խուսափում է ժամկետ նշել. Տեսանյութ
Գերիների հարազատներն անժամկետ նստացույց են սկսել կառավարության դիմաց. Irakanum.am
Դեկտեմբերի 4-ին ադրբեջանական գերությունից հայրենիք վերադարձած և այժմ մեղադրյալի կարգավիճակ ունեցող 5 զինծառայողներից մեկի՝ Ս. Ա.-ի մասով դատարանը բավարարել է կալանավորելու միջնորդությունը:
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին փոխանցել է նրա պաշտպան Լևոն Վարդապետյանը: Նրա խոսքերով՝ առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը բողոքարկելու են, ինչպես նաև հայտնել է, որ դեռ սույն որոշումը չի ստացել:
Իսկ ահա մեղադրյալի կարգավիճակ ունեցող զինծառայողներից Ն. Ե.-ն չի կալանավորվի։ Նրա պաշտպան Կարմեն Պողոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ստացել է դատարանի որոշումը, և երեկվանից Ն. Ե.-ն ազատման մեջ է:
Նշենք, որ մյուս երեք գերիների մասով որոշումը դեռ չի հրապարակվել: