Նորաբակի դիրքերի ուղղությամբ գիշերը հանգիստ է անցել
Դիտել նաև
Վարդենիսում ամանորյա զարդարանք ու տոնածառ չի լինի
Թշնամին առավոտից հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Հայաստանում հավատարմագրված երկրների դեսպանները Գեղարքունիքի մարզում են
Կուտականի հայկական դիրքերի ուղղությամբ 2 կրակահերթ է եղել, 2 և 3 րոպե են տևել
Հայտնի է, թե որքան տարածք է գրավել Ադրբեջանը Գեղարքունիքում
Նորաբակի դիրքերի ուղղությամբ գիշերը կրակոցներ չեն, հանգիստ է անցել։ Այս մասին 24News-ին ասաց Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Նորաբակ բնակավայրի վարչական ղեկավար Վազգեն Ասատրյանը։
«Նորմալ է անցել, կրակոց չի եղել», - նշեց նա։
Հիշեցնենք, որ երեկ պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ, ժամը 16։25-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածի հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։
Ըստ ՊՆ հաղորդագրության՝ ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմից թեթև հրազենային վիրավորում է ստացել 2 զինծառայող, իսկ ժամը 18։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։

