Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 գերիներից 5-ը ձերբակալված են, նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. Sputnik Արմենիա
Դիտել նաև
Գերիների, անհետ կորածների հարազատները կշրջափակեն Փաշինյանի ամառանոցը
Հայ գերիների խոշտանգումների հանգամանքը դժգոհություն է առաջացրել ԵԽ պատգամավորների շրջանում
ԿԽՄԿ աշխատակիցները փետրվարին այցելել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին
Բաքվում պահվող ռազմագերիների հարցով երկու միջպետական գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ
Հայ գերիների ազատ արձակման պահանջով ակցիա կիրականացվի
Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 գերիներից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։
«Նրանք այս պահին ձերբակալված են և միջնորդություն է ներկայացվել նրանց կալանավորելու։ Ներկա պահին դատական նիստեր են ընթանում»,– նշել է Թադևոսյանը և հավելել, որ հետագայում լրացուցիչ կտեղեկացնեն։
Աղբյուրի հաղորդմամբ՝ վերադարձած գերիները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով` մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

