Երեկ խորհրդարանի բարձր ամբիոնից Հայաստանում իշխող վարչախմբի առաջին դեմքը իբր իմիջիայլոց խոսեց «3+3» կամ արդեն իսկ «3+2» հորջորջվող ձևաչափով կայանալիք հանդիպման մասին
Դիտել նաև
ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի․ Ոսկանյան
«Սա Բաքվի վարչախմբին ուղղված զգուշացում է». Վարդան Ոսկանյան
«Իրանական մեկ այլ նախապայման էլ գոյություն ունի»․ Վարդան Ոսկանյան
Վարդան Ոսկանյանը` Նախիջևանի օդանավակայանին «տարօրինակ» հարվածի մասին
Մահացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը
Երեկ խորհրդարանի բարձր ամբիոնից Հայաստանում իշխող վարչախմբի առաջին դեմքը իբր իմիջիայլոց խոսեց «3+3» կամ արդեն իսկ «3+2» (առանց Վրաստանի) հորջորջվող ձևաչափով դեկտեմբերի 10-ին կայանալիք հանդիպման մասին։
Այսօր Թուրքիայի արտգործնախարարությունը նույնաբովանդակ հայտարարություն տարածեց։ Հասկանո՞ւմ եք՝ ոչ թե Ռուսաստանի կամ Իրանի, այլ հենց էրդողանական վարչախմբի արտաքին քաղաքական գերատեսչությունը, ինչը ևս մեկ կողմնակի ցուցիչ է, որ մեր երկրում գործ ունենք, ըստ էության, կոլաբորացիոնիստական վարչախմբի առկայության հետ։
Ի դեպ, նաև հենց այդ հայտարարությունից պարզ է, որ ձևաչափն ամենևին էլ «3+3» չէ, որովհետև Վրաստանը նշված հանդիպմանը չի մասնակցելու։

