Հրատապ. Ճնշումները Անդրանիկ Թևանյանի վրա շարունակվում են. հոգեկան խնդիրներ ունեցող մարդու են տարել խուց ՀՐԱՏԱՊ. Անդրանիկ Թևանյանի խուց է տեղափոխվել հոգեկան խնդիրներ ունեցող անձ, լուծում ենք պահանջում Սրբուհի Գալյանից և Անահիտ Մանասյանից։ Ընդդիմադիր լիդերների՝ բանտում գտնվելը նաև մեր խայտառակությունն է
Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը» Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը Պուտին-Թրամփ-Սի հանդիպումից Ստեղծել քաղաքական ճգնաժամ ու հասնել այս հակահայկական իշխանության հեռացմանը. Մանուկ Սուքիասյան Այսպիսին է Փաշինյանը․ չի հանդուրժում ոչ ընդդիմախոսություն, ոչ ինտելեկտ․ Անժելա Թովմասյան «Մեզ բոլորիս լռեցնել չեք կարող․ Ապագան մերը կլինի»․ Արեգնազ Մանուկյանի դստեր ելույթը՝ խորհրդարանում Խորհրդարանական լսումներ՝ Հայաստանում մոլեգնող բռնաճնշումների մասին Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից Պատերազմ Արցախում
Երևանի ավագանու նիստի ընթացքը Արդեն իսկ բոլոր տվյալները գաղնազերծվել են, Փաշինյանն ու Միրզոյանն ուղիղ նշել են, որ ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի կողմից կա նախապայման. Վարդևանյան ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանն ու ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սրեցին իրավիճակն ԱԺ-ում, «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները լքեցին դահլիճը Սրբուհի Գալյա՛ն, լավ չի՞․․․ գնա, շեֆիդ ասա՝ էս ինչ այլանդակություն ես անում․․․ Անժելա Թովմասյան Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հրատապ. Ճնշումները Անդրանիկ Թևանյանի վրա շարունակվում են. հոգեկան խնդիրներ ունեցող մարդու են տարել խուց ՀՐԱՏԱՊ. Անդրանիկ Թևանյանի խուց է տեղափոխվել հոգեկան խնդիրներ ունեցող անձ, լուծում ենք պահանջում Սրբուհի Գալյանից և Անահիտ Մանասյանից։ Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը» Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը Պուտին-Թրամփ-Սի հանդիպումից Ազատությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը չեն կարող լինել ընտրովի արժեքներ․ Իվետա Տոնոյան Հայաստանը դարձել է կոնցլագեր՝ բաց երկնքի տակ Ողջ մարդկանց դռներին դագաղներ էիք դնում, իմ երեխային sms եք գրել՝ մայրդ մահացել է. Զոհրաբյան Այ փսլնքոտներ, ուր էիք, որ ժողովրդավարության կղզի էինք, մայկա, բուլավկով եկել… Արամ Մանուկյան ՀՀ-ն վերածվել է ժողովրդավարության գերեզմանի, գերեզմանափորն էլ Նիկոլ Փաշինյանն է. Լևոն Զուրաբյան ՔՊ-ի պաստառը պոկելու համար տղային տարան ոստիկանություն, հայտնվեց հոգեբուժարանում ու ինքնասպան եղավ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը ոչնչով չի տարբերվում Աննա Վարդապետյանից. Տաթևիկ Սողոյան Ստեղծել քաղաքական ճգնաժամ ու հասնել այս հակահայկական իշխանության հեռացմանը. Մանուկ Սուքիասյան ՔՊ-ականներն ասում են՝ չգիտենք ՀՀ-ում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ, սա նշանակում է, որ բան է փոխվել. Ռուբեն Մելիքյան Կներեք, բայց իշխանությունների ասածը «Գյուլնազ տատու» հեքիաթներից է. Լարիսա Ալավերդյան Ընդդիմադիր լիդերների՝ բանտում գտնվելը նաև մեր խայտառակությունն է Արդարադատության նախարարն իրավունք չունի նման պատասխան տալու. Հովհաննես Իշխանյան Փաշինյանի և Ալիևի «քաղհասարակության» ներկայացուցիչների հերթական հանդիպումը նախատեսվում է Հայաստանում ԱՄՆ-ում հաստատել են. Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին Մեկ մարդու ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմի հետ ենք բախվում․ Հայաստանում հատվել են բոլոր կարմիր գծերը․ Լիլիթ Գալստյան Պետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պես դեն նետեք․ Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյա՛ն, դու ժամանակավոր իշխանություն ես, իսկ Հայաստանը՝ ոչ. մի՛ սպառնա ժողովրդին. Հարություն Աղա-Սարգսյան Այսպիսին է Փաշինյանը․ չի հանդուրժում ոչ ընդդիմախոսություն, ոչ ինտելեկտ․ Անժելա Թովմասյան ՀՌՀ-ն իր մտահոգությունն ու տարակուսանքն է հայտնել Հանրային հեռարձակողի նման եթերային քաղաքականության կապակցությամբ

Ով է Հայաստանի թիվ մեկ գերին, և ով՝ ներքին Մուրադովը. Վահե Հովհաննիսյան

Ինչո՞ւ է գերիների թեման Նիկոլին հունից հանում։ Չկա կասկած, որ նա մարդկայնորեն ծանր է տանում, և նրան ցավ է պատճառում, որ Բաքվի բանտերում հայ տղերք կան։

 

Այնուհանդերձ, այս թեմայով նա պարբերաբար սխալներ է թույլ տալիս՝ վտանգելով գերիների հետվերադարձը ու ինքն իրեն դնելով խիստ անհարմար վիճակում։

Նիկոլի ձևակերպումներն էապես դժվարացնում են միջազգային ատյաններում հայկական կողմի աշխատանքը, ինչն արձանագրում են իրավապաշպանները։ Գուցե ընթացիկ ծանրաբեռնվածությունը նրան թույլ չի տալիս ոսկերչական ճշգրտությամբ խոսել այս թեմայով, բայց նաև պետական համակարգը և նրա թիմակիցները չունեն համապատասխան մարդկային և մասնագիտական որակները՝ նրան շտկելու, հաջորդ չմտածված ձևակերպումից հետ պահելու համար։

Երբ Նիկոլն ասում է, որ ամենօրյա ջանք ենք թափում, որ գերիները վերադառնան Հայաստան ու հետո քրեական գործեր ենք հարուցելու, Ալիևը կարող է գերիներին առաջարկել՝ ազատության դիմաց ինքնակամ հրաժարվել Հայաստան վերադառնալ՝ երրորդ երկիր արտաքսման ընտրությամբ։ Սա կլինի լուրջ ապտակ Հայաստանի համար։ Երբ դու Բաքվի բանտում գտնվող գերուն ասում ես՝ գաս Երևան՝ քեզ դատելու եմ, ապա քո հայտարարությունն անմիջապես դրվելու է նրանց առաջ։ Պատկերացնել կարելի է այդ մարդկանց հոգեվիճակը։

Երբ դու ասում ես, որ գերուն վերադարձնելուց հետո դատելու ես, դու էապես նեղացնում ես հարցի միջազգային հումանիստական աղմուկի հնարավորությունը, և միջազգային հանրությունն ու կոնկրետ ինստիտուտները էապես նվազած ջանասիրությամբ են գործելու։

 

Նիկոլը չի ուզում հասկանալ նաև, որ իր ձևակերպումներով վիրավորում ու անասելի ցավ է պատճառում մեծ թվով մարդկանց՝ ծնողների, հարազատների, մտերիմների, անծանոթների։ Թերևս  բնավորության գծերը Նիկոլին թույլ չեն տալիս հասկանալ, որ կան պահեր, երբ օրենքի տառը կամ քրեական օրենսգրքի հոդվածները ստորադասվում են հարցի բարոյական, հումանիստական, քաղաքական կողմին։

Եվ վերջապես կա հարցերի հարցը՝ ո՞վ է Հայաստանի թիվ մեկ գերին, և ո՞վ ու՞մ է գերի պահում։

Նիկոլը գերի է վերցրել ՀՀ-ում իշխանությունը։ Այլ պետություններում ղեկավարներն ինքնակամ հեռանում են իշխանությունից մեկ անզգույշ խոսքի, մեկ թեթև վրիպման, պատահական սխալի կամ հարևանի կատվին անզգուշաբար նեղացնելու համար։ Նիկոլի իշխանության օրոք եղել են պատմական զարհուրելի իրադարձություններ, մի ամբողջ քաղաք հիշեցնող Եռաբլուր է կառուցվել։ Նիկոլն իր ապագան տեսնում է միայն ու միայն իր՝ իշխանության մնալու պարագայում։ Եվ սա է ամենավտանգավորը։ Նիկոլը գերի է վերցրել Հայաստանի իշխանությունը։ Մեծ հաշվով, Նիկոլն ինքն իր գերին է, բայց վերջնահաշվարկում՝ գերության մեջ է ողջ Հայաստանը։ 680 հազար քվեն Նիկոլին ոչ թե վերընտրվելու և կառավարելու հնարավորություն տվեց, այլ երկարաձգեց փոխադարձ գերության բազմավեկտոր շղթան։ Ակնհայտ է, որ այսօր այդ թիվը չկա, անգամներով պակասել է, բայց իրավիճակի բարդությունը չի նվազել։

Նիկոլը գերի է պահում իշխանությունը, բայց նաև ինքն է իշխանության գերին. Հայաստանը չի կարողանում ազատվել պարտված իշխանության գերությունից, և Ալիևը ավելի ագրեսիվ է դառնում։ Հայաստանին պետք է շատ պարզ մի բան՝ ջարդել գերության այս շղթան և ունենալ նոր՝ չպարտված, չգերեվարված իշխանություն։

Եթե դրա գինն է Նիկոլի և նրա ընտանիքի անձեռնմխելիությունը, ուրեմն դա պետք է ապահովել։ Հակառակ դեպքում՝ Նիկոլն իր գերության շղթան ձգելու է ամեն գնով, այդ թվում՝ նոր գերիների և նոր կորուստների։

Երեկ ԱԺ-ում Նիկոլը, Էլինար Վարդանյանի հարցին ի պատասխան, մի պահից իրեն հատուկ ոճով սկսեց սպառնալ նրան։ Դրա կարիքը, իհարկե, չկար, բայց հաստատ կա մեկ այլ բան հիշելու կարիք. երբ Նիկոլի ընտանիքի և որդու հանդեպ սկսվել էր հանրային չարության ալիք, Է. Վարդանյանն այն ինքնուրույն դեմքերից էր, ով հրապարակայնորեն դեմ դուրս եկավ ընտանիքին և երեխաներին թիրախավորելու պրոցեսին, ուղղակիորեն պաշտպանեց Նիկոլի երեխաներին։ Սա այն երևակվող ճանապարհն է, որը թույլ կտա խաղաղ հեռացումը։ Հակառակ դեպքում հույսը ու՞մ վրա է, ուսապարկերի՞։

Իրականում Նիկոլը գերի է նաև իր թիմին. նա չի կարող անգամ Ալենին ասել, թե՝ խախտել ես մարդկային և պաշտոնական բոլոր էթիկական նորմերը ու պիտի հրաժարական տաս։ Ալենը դրան անմիջապես կպատասխանի՝ չեմ տալիս, դո´ւ տուր հրաժարական։ Նիկոլը չունի հակաքայլ։ Իսկ դիրքում կանգնած 18 տարեկանի մոտ բնական հարց կարող է առաջանալ. եթե երկրի ԱԺ նախագահն այս ծայրահեղ պայմաններում կարող է Միկոնոսի «դիրքերում» ինքնամոռաց թռվռալ, բա ես ո՞վ եմ։ Ինչևէ։

Մինչ մեր քաղաքական մտքի թռիչքը չորեքշաբթի օրերը «դժվար հարց ու պատասխանն» է, Ադրբեջանը չորեքշաբթիից չորեքշաբթի առաջ է տանում իր օրակարգը և նոր խնդիրների առաջ դնում մեզ։ Մտածենք սրա´ մասին։

Նիկոլին, իշխանությանը, Հայաստանը, հայ ժողովրդին գերությունից ազատելու համար պետք է արժանապատվության գաղափարով կոնսոլիդացված շարժում և «ներքին Մուրադով», որը կապահովի որոշակի պայմանավորվածություններ և պրոցեսի սահունությունը։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>