Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Իրանը հերթական հակաադրբեջանական քայլն է անում՝ ռևերանս անելով հայերին

Նոյեմբերի 23-ին Թեհրանի քաղաքային խորհուրդը փոխել է քաղաքի 38 փողոցների անունները, և այս ամենի մեջ հետաքրքիրն այն է, որ փողոցների անվանափոխության մեջ ակնհայտորեն տեսանելի է քաղաքական ենթատեքստ, որն ուղղված է Ադրբեջանի դեմ։ Օրինակ՝ Բարադարան փողոցը վերանվանվել է Բադքուբայ, որը Բաքու քաղաքի անվան իրանական տարբերակն է։

Փայվանդի փողոցը վերանվանվել է Գյանջայի, իսկ Մարիամի նրբանցքը՝ Շուշիի նրբանցքի, մինչդեռ Ադրբեջանն այս առիթով արդեն բողոքի նոտա է հղել Իրանին՝ նշելով, որ համանուն քաղաքի ադրբեջանական անվանումը ոչ թե Շուշի է, այլ Շուշա։ Թեհրանն անտեսել է Բաքվի պահանջները, իսկ իրանցի հայտնի գրող և գիտնական Սալար Սեյֆը արձագանքելով ադրբեջանական կողմին նշել է, որ քաղաքի իրական անունը Շուշի է, ոչ թե Շուշա՝ ինչը գրված է հայտնի Գոհար աղա Վերին մզկիթի վրա։

Ադրբեջանում դա արձանագրվել է որպես ոտնձգություն ադրբեջանական հողերի նկատմամբ, իսկ իրանցի փորձագետները չեն էլ թաքցնում, որ ղարաբաղյան Երկրորդ պատերազմի արդյունքները լուրջ սպառնալիք են Իրանի անվտանգության համար։

Նկատենք, որ փողոցների անունները փոխելը պարզ քաղաքական ժեստ չէ, այլ տարածաշրջանի երկրներին և Իրանի հասարակությանը ուղղված լուրջ ուղերձ։ Օրինակ, երբ Եգիպտոսի այն ժամանակվա նախագահ Անվար Սադաթը, ով համարվում էր Իրանի թշնամին Իսրայելի հետ Քեմփ Դեյվիդի համաձայնագրերի պատճառով, սպանվեց 1981 թվականին, փողոցը, որտեղ գտնվում էր Եգիպտոսի դեսպանատունը Իրանում, վերանվանվեց Սադաթին սպանողի պատվին։ Ավելին, Իրանում փողոցների անունների մեծ մասը գաղափարական ենթատեքստ ունեն։ Օրինակ՝ Թեհրանում այն ​​փողոցը, որի վրա գտնվում է Աֆղանստանի դեսպանատունը, կոչվում է Փանդշիր, ու Աֆղանստանում կա նույն անունը կրող մարզ։

Ադրբեջանում այս վերանվանումները գնահատվել են  որպես մարտահրավեր՝ հաշվի առնելով, որ Իրանը որոշել է չհահաձայնվել Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում տեղի ունեցած աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ: Իհարկե, քանի դեռ Փաշինյանը Հայաստանում իշխանության ղեկին է, Ադրբեջանում կարող են շատ չանհանգստանալ, քանի որ Փաշինյանի շրջապատն Իրանը չի համարում և չի ընկալում որպես բնական դաշնակից։ Ավելին, Փաշինյան խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ԱԺ ամբիոնից հրապարակավ հայտարարել էր, որ Իրանը ավտորիտար երկիր է։ Ինչից կարելի է ենթադրել, որ Իրանում այս բոլոր քայլերը մշակութաբանական բնույթ են կրելու, քանի որ այս պահին Թեհրանը չունի թուրք-ադրբեջանական տանդեմին լրջորեն հակազդելու այլ գործիքակազմ։

 

Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>