Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Վերին Շորժայի դիրքերի ուղղությամբ. հայկական կողմից տուժածներ չկան
Դիտել նաև
Այսօր Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Վերին Շորժայի, Սոթքի և Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վերին Շորժայի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ
Ավելի քան 600 խոշոր բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետում
Եթե նորմալ է, թող մեկ անգամ գա ու կրակոցների տակ կանգնի. Վերին Շորժայի վարչական ղեկավարը՝ Քերոբյանին
Ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով 2 հայ զինծառայող վիրավորվել է. ժամը 18:00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է. ՊՆ
Դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ։
Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։
ՀՀ պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությանը կոչ է անում ձեռնպահ մնալ իրադրությունը սրելուն միտված սադրիչ գործողություններից։
Գիշերը ժամը 1:00-ից մինչեւ 5:09-ն հակառակորդը կրակոցներ է արձակել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրի դիրքերի ուղղությամբ։ Այս մասին 24News-ին ասաց բանակավայրի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը։