Ոստիկանական հագուստով անձինք ոտքով հարվածում ու տշում էին փողոցում 2 կգ ծիրան ու բալ ծախող տատիկների դույլն ու արկղը
Այսօր Մաշտոց-Խորենացի խաչմերուկում, 15:50 սահմաններում, 2 մեքենայով քաղաքաղիական և ոստիկանական հագուստով անձինք ոտքով հարվածում ու տշում էին փողոցում 2 կգ ծիրան ու բալ ծախող սպիտակած մազերով տատիկների դույլն ու արկղը՝ ամբողջ միրգը թափելով փողոցով մեկ:
Նկարում երևում է ոստիկանի կողքը կանգնած կապույտ շապիկովը, ԻՆՉԸ և հենց այդ լկտի արարքի իրագործողն էր: Վիդեոն որ ուշադիր նայեք քաղաքացիական հագուստովը նստում է ոստիկանական մեքենա գնալուց: Փաստորեն, օրը ցերեկով լկտիություն, խուլիգանություն ոստիկանների ուղեկցությամբ:
Աննա Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից