Իշխանությունը պաշտպանվում է «3 միլիոն վարչապետ» հռչակված քաղաքացիներից
Դիտել նաև
ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում
«Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի»
Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում
Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում
Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո
«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է՝ խորհրդարանի Բաղրամյան փողոցի մուտքը փակ էր։ Լրագրողները, ԱԺ աշխատակիցները խորհրդարան էին մուտք գործում տնտեսական մուտքով՝ Դեմիրճյան փողոցի կողմից։ ԱԺ ղեկավարությունը վերանորոգման աշխատանքներ էր իրականացնում։
Մի քանի օր է՝ Բաղրամյանի մուտքը բացվել է, վերանորոգումից զատ ամենաուշագրավ փոփոխությունը, որն իրականացվել է՝ մուտքի դռնից բացի երկաթյա ծանր ճաղավանդակի տեղադրումն է։ Փաստորեն, հեղափոխությունից հետո խորհրդարանի դարպասները բացած իշխանությունը հեղափոխությունից երեք տարի անց ամենուր կողպեքներ է տեղադրում եւ ճաղավանդակներ, որոնցով պաշտպանվում է «3 միլիոն վարչապետ» հռչակված ՀՀ քաղաքացիներից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

