Ադրբեջանի ԱԳՆ. 2022 թվականին Ադրբեջանը երկու հայց կներկայացնի ընդդեմ Հայաստանի
Դիտել նաև
Ադրբեջանը սկսել է երեք նոր կամիկաձե անօդաչուների արտադրությունը
Ադրբեջանը թարմացրել է 44-օրյա պատերազմում անհետ կորածների թիվը
Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից
Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Հաջորդ տարի Ադրբեջանը Հայաստանի դեմ երկու հայց կներկայացնի երկու կոնկրետ ուղղություններով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը, փոխանցում է Trend-ը։
«Մեկ հայցը վերաբերելու է շրջակա միջավայրին հասցված վնասի չափին։ Եվ, բնականաբար, մի շարք կոնվենցիաների շրջանակում նախատեսվում է բարձրացնել ազատագրված տարածքներում շրջակա միջավայրին վնաս պատճառելու հարցը։ Երկրորդը վերաբերելու է բնական ռեսուրսներին։ Փաստեր են հավաքվում օկուպացիայի ժամանակ Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքներում բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման եւ շահագործման մասին, եւ մենք պատրաստվում ենք այդ կապակցությամբ դատական հայց ներկայացնել»,-ասել է Մամեդովը։

