Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 410 նոր դեպք. մահացել է 17 քաղաքացի
Դիտել նաև
ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 70 դեպք
Վերջին 14 օրում ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք
Վերջին 7 օրում արձանագրված կորոնավիրուսային հիվանդության դեպքերը աճել են 22.5%-ով. ԱՆ
ԱՄՆ-ի գլոբալ պատերազմի կուսակցությունը խուճապի մեջ է. մտածում են Բայդենին փոխելու մասին. ինչպիսի՞ն է լինելու Փաշինյանի ճակատագիրը
Թաղման բյուրոյի սեփականատերերը խաբեությամբ ավելի քան 880,000 դոլար են ստացել՝ որպես Covid-19-ից տուժածներ
Հայաստանում դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 410 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 341468 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2419770 վերջին մեկ օրում` 8485 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 9462 պացիենտ. Մեկ օրում նվազել է 15-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 322814 անձ` վերջին մեկ օրում 408 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 7728 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1464 է:

