ՄԱԿ-ի միջազգային դատարանը չի բավարարել Հայաստանի՝ ռազմագերիներին անհապաղ վերադարձնելու մասին հայցը
ՄԱԿ-ի միջազգային դատարանը չի բավարարել Հայաստանի հիմնական հայցն ընդդեմ Ադրբեջանի՝ ռազմագերիներին անհապաղ վերադարձնելու մասին։ Չբավարարվեց նաև հայկական կողմի` Բաքվի «ռազմական ավարի պուրակը» փակելու և Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործությունները հետաքննելու խնդրանքը։ Դատարանը հայտարարեց, որ Հայաստանը չի կարողացել այս հարցերի վերաբերյալ հիմնավոր ապացույցներ ներկայացնել։
ՄԱԿ-ի միջազգային դատարանը միայն որոշում է կայացրել, որ Բաքուն պետք է միջոցներ ձեռնարկի հայերի նկատմամբ ռասայական ատելության հրահրումը կանխելու համար։ 2STOPPED Սպասվում է, որ այսօր դատարանը կհրապարակի նաև Հայաստանի դեմ Ադրբեջանի հայցի վերաբերյալ որոշումը։