Ադրբեջանական իշխանությունները հայատյացությունը տարածում են ամբողջ աշխարհում. Արման Թաթոյան
Դիտել նաև
Մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը. Արման Աբովյան
«Կա ընդամենը երեք մարդ, ում վրդովեցնում է հայերի ողջ լինելը»․ Արման Աբովյան
Կարգալույծ Արման Սարոյանը թեմի հաշիվներից ավելի քան 15 մլն դրամ է հանել՝ չունենալով իրավունք. փաստաբան
«Սովորական դպրոց` ադրբեջանում». Արման Աբովյան
Հովհաննավանքում Փաշինյանի հայտարարած ու նաև հովանավորած արարքները հանցագործություն են. Թաթոյան
Երեկ Փարիզում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է գործընկերոջ՝ Ֆրանսիայի իրավունքների պաշտպան Կլեր Հենոնի հետ։
Քննարկել են այն խոչընդոտները, որոնք խանգարում են մեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանությանը։
Արման Թաթոյանը, մասնավորապես, նշել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտության մասին, տեղեկացրել է, որ նրանք պահվում են քաղաքական նկատառումներով՝ խախտելով միջազգային իրավունքի կանոնները։
Առանձին անդրադարձ է կատարել նաև ադրբեջանական զինված ծառայողների կողմից հայ զինծառայողների և քաղաքացիական բնակիչների իրավունքների կոպիտ խախտումներին, այդ թվում՝ խոշտանգումների, վայրագությունների համար պատասխանատվությանն հարցին։
Շեշտել է, որ ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականություն է տարածում և ակտիվ պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում, լարվածության մեջ է պահում երկու ժողովուրդներին, վտանգում է այլ երկրներում մարդու իրավունքների համակարգն ու պահում մթնոլորտը լարվածության մեջ։ Հենց այդ քաղաքականության արդյունք են այն խոշտանգումներն ու վայրագությունները, որոնք իրականացվել են պատերազմի ընթացքում և դրանից հետո։
COVID-19 համավարակի առաջացրած բացասական հետևանքները մարդկանց վրա, կանանց ու երեխաների իրավունքներին, միջազգային ատյաններում մարդու իրավունքների հաստատությունների մասնակցությանն առնչվող հարցերը ևս եղել են քննարկումների թեմա։


