Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր
18
Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել

Լռել՝ մինչև նոր պատերա՞զմ․ Վահե Հովհաննիսյան

Ներկայացնում ենք «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի՝ «Լռել՝ մինչև նոր պատերա՞զմ» վերտառությամբ հոդվածը:

Սոչիի հանդիպումից անցավ 10 օր։ Ի՞նչ է կատարվել Սոչիում, ի՞նչ են համաձայնեցրել, ի՞նչ են բանակցում փոխվարչապետները, ու՞ր է գնում պրոցեսը։ Այս հարցերը մի շաբաթ է՝ մարդիկ իրար են տալիս, բոլորը՝ բոլորին։ Պատասխաններ չկան։

Տեղյակ է Նիկոլը, տեղյակ է Մհեր Գրիգորյանը։ Մամուլից իմանում ենք, որ հարցի շուրջ ՔՊ փակ նիստ է եղել։ Մե՞զ ինչ։

Այդ ընթացքում Ռուսաստանի ԱԳՆ չոր արձագանքում է մեր ԱԺ նախագահին, ինչը հուշում է առկա խնդիրների մասին։ Մեր արտգործնախարարը ինչ-որ հանդիպումների մեջ է, այդ թվում՝ «Ադրբեջանի նախարարի հետ հնարավոր, բայց տապալված»։

Հասարակության 99.99 տոկոսը ոչինչ չգիտի։ Հայաստանի իշխանությունը հարկ չի համարում իր քաղաքացուն որևէ բան ասել։ Երկրի առաջին դեմքերը համր են։ ՏԻՄ ընտրություններում տապալումից հետո Նիկոլը փորձում է իբր դեմոկրատիան կարևորել։ Բայց դեմոկրատիան իրականում հասարակության տեղեկացվածությունն է, թե՝ իր ճակատագիրը մի քանի հոգով ինչպե՞ս են որոշում։ Թե՞ իրեն հատուկ «շուստրիությամբ» փորձում է հետագա անվտանգային խնդիրների բեռը դնել քվեարկողի վրա, իբր՝ ՏԻՄ-ին սխալ քվեարկեցիր, այդ պատճառով սահմանին լարվածության աճ կա։ Վստահաբար՝ այնքան բան ենք տեսել, որ չենք զարմանա անգամ նման տողատակի վրա։

Մենք միայն տեսնում ենք, որ ՔՊ խմբակցությունը պուլտի մի կոճակով դառնում է հակառուսական, ու մենք հասկանում ենք, որ պուլտի տերը հերթական անգամ խաղում է բոլորիս ճակատագրի հետ։

Հայաստանի ժողովրդին, մեզ բոլորիս դրել են փորձարարական ճագարի տեղ՝ «բանակցություններ են. լավ եղավ՝ կասենք, վատ եղավ՝ դե կռիվ կլինի» տրամաբանության մեջ։

Իսկ կարո՞ղ է այս իշխանությունը իր իշխանությունը պահելու համար ավանտյուրայի տանել ողջ պետությունը։ Մենք ունեցել ենք մեկ հոգու որոշմամբ զրո կետից բանակցելու նախադեպ և հոկտեմբերի 19-ին պատերազմ չդադարեցնելու փաստը, ուրեմն հիմա էլ կարող է լինել նման վտանգ։

Նախագահ Արմեն Սարգսյանը ուրիշի շուրթերով ասում է, որ ինքը նույնպես տեղյակ չէ։ Տեղյակ չէ և վե՞րջ, չի էլ պահանջու՞մ տեղեկատվություն, որպեսզի ինքն էլ հետո խոսի հանրության հետ։

Քաղաքական լիդերները, խմբակցությունները, հանրային ակտիվ շերտերը՝ բոլորս, պետք է պահանջենք մեզ տրամադրել տեղեկություններ՝ մեր բոլորի ապագային առնչվող գործընթացների շուրջ։

Զարհուրելի է պատկերացնել, որ մի քանի հոգի հիմա վճռում են խաղաղության կամ պատերազմի խնդիրը, մեր պետականության լինել-չլինելը և այլն։

Գուցե այլ պայմաններում կարելի լիներ վստահել և համբերել, սակայն չմոռանանք՝ սրանք այն նույն մարդիկ են, որոնց օրոք արդեն իսկ եղել են լրջագույն սխալներ, ծանր պատերազմ ու պարտություն։

Այսօր հասարակության համար նույն դե՞րն է նախատեսված՝ մտովի կազմել նոր 5 հազար հոգու ցուցա՞կ։

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների որևէ այլ գործունեություն չի կարող իմաստավորված համարվել, եթե նրանք չեն պահանջում՝ ներկայացնել, թե ինչ է բանակցվել, ինչ է համաձայնեցվել, ինչ են քննարկում փոխվարչապետները։

Հանրային պահանջի մեքենան ամսի 27-ից պետք է աշխատեր այս ուղղությամբ։ Հակառակը կնշանակի՝ մենք պետություն ունենալու ցանկություն չունենք։

Այս հոգեբանությամբ և այս որակներով մենք գնալու ենք հանրաքվեի՝ «ուզո՞ւմ ենք պետություն ունենալ, թե՞ մաս-մաս լինենք հարևանների միջև» հարցով։

Ակնհայտ է, որ ստվերային պրոցես է ընթանում՝ հանրության լիակատար անտեղյակության պայմաններում։ Իհարկե, կա արդարացված գաղտնիություն, բայց հանդիպումից հետո հակառակ կողմը բացում է փակագծերը, հրապարակային ձևակերպումներով ճնշում առաջիկա բանակցությունների վրա, ընդունվել է «Աշխաբադի դեկլարացիան»՝ թուրքամետ շեշտադրումներով։

Հայկական կողմն այս ֆոնին լռում է։ Սրանից բացի՝ ստացել ենք  ռուսական ԱԳՆ-ի կոշտ ձևակերպումը, քանի որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան, մեքենա գնելուն զուգահեռ, խոսում է առանց մտածելու։ Դրանով վտանգում է ոչ թե իր մեքենան, այլ՝ պետության։

Նիկոլը արտախորհրդարանական զրոների հետ է հանդիպում, որ ականջները կախ լսեն իրեն, բա ու՞ր է հասարակությունը, մենք բոլորս։ Էլի ուզում ենք ազգովի ցանց գործողի դերո՞ւմ լինել։

Պետք չէ մեղադրել հասարակությանը. ոչիշխանական համակարգերի խնդիրն է՝ ճիշտ քայլերով, ճիշտ ձևակերպումներով խոսել հասարակության հետ, գեներացնել ընդհանուր հանրային պահանջ։

ՏԻՄ ընտրությունները խոսում են մեկ բանի մասին՝ ընթանում է նիկոլիզմի մերժման սողացող պրոցես։ Սա արդեն անշրջելի պրոցես է։ Բայց այս ճանապարհը մեծ ռիսկեր ունի, և պետության շահը պահանջում է ոչիշխանական սոլիդ համակարգերի ստեղծում, ճիշտ բանաձևերով հասարակության հետ երկխոսություն։ Միայն այդպես հնարավոր կլինի ապահովել խորքային, բայց անցնցում փոփոխություններ և չընդհատվող, սթափ հաղորդակցություն՝ դաշնակիցների և միջազգային հանրության հետ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>