Մեր բոլոր արժեհամակարգերը հիմա ջարդում են. մենք`որպես սոցիում, այժմ շատ վտանգավոր փուլում ենք գտնվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) ՔՊ-ն Վաղարշապատում պարգևավճարներ է բաժանել, բարձրացրել իրենց աշխատավարձը, թանկացրել մանկապարտեզների երկարօրյաների վարձը (տեսանյութ) 2026 թվականին մարդկանց մեծ մասը գնալու է ընտրության՝ Փաշինյանին քվեով պատժելու համար. Բագրատ Միկոյան
8
«Մայր Հայաստան»-ի հանդիպումն արցախցիների հետ (տեսանյութ) Էլի զոհ բանակում. ՊՆ N զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանի դին Իշխանական թալանի անատոմիան․ ինչպես և ովքեր են հարստանում Փաշինյանի օրոք Առաջիկա ընտրություններին ո՞ւմ օգտին կքվեարկեն երիտասարդները. Ստեփան Դանիելյան-Միքայել Մելքումյան Ալեն Սիմոնյանի արկածները Ռուսաստանում (տեսանյութ) Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին Լավ է, որ Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվել է, բայց վատ է, որ նա դատվում է շինծու գործով. Անդրանիկ Թևանյան Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ) Վաղարշապատի իշխանության «հիբրիդային» այցը Ռուսաստան Խոշոր վթար կառավարության շենքի դիմաց Պատերազմ Արցախում
Մեր բոլոր արժեհամակարգերը հիմա ջարդում են. մենք`որպես սոցիում, այժմ շատ վտանգավոր փուլում ենք գտնվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պարգևավճարների թեմայով «գլադիատորական մարտեր» են կառավարությունում (տեսանյութ) ՔՊ-ն Վաղարշապատում պարգևավճարներ է բաժանել, բարձրացրել իրենց աշխատավարձը, թանկացրել մանկապարտեզների երկարօրյաների վարձը (տեսանյութ) «Մայր Հայաստան»-ի հանդիպումն արցախցիների հետ (տեսանյութ) Հայտնի են ԱՄՆ փոխնախագահի Հայաստան և Ադրբեջան այցի օրերը Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ Լավրովը և Օվերչուկը զգուշացրին․ Սիմոնյանի այցն արդյունք չի տալու․ Հայկ Խալաթյան 2026 թվականին մարդկանց մեծ մասը գնալու է ընտրության՝ Փաշինյանին քվեով պատժելու համար. Բագրատ Միկոյան Ադրբեջանը սկսել է ԵՄ-ի հետ էներգետիկ միջանցքի աշխատանքները. Տղե՛րք, կարո՞ղ է արթնանանք. Արմեն Աշոտյան Էլի զոհ բանակում. ՊՆ N զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանի դին «Հայաստան» խմբակցությունը բաց նամակ է հղել ՀՀ ժամանող ԱՄՆ փոխնախագահին Քարոզարշավի ժամանակ բարեգործությունն արգելված է․ հակակոռուպցիոն Տիգրան Ավինյանը խցանման մեջ է հայտնվել նաև Երևանից դուրս․ այն տևել է մոտ 4 ժամ Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ» Մրցանակային «եղբայրություն»... հազարավոր զոհերի, զրկանքների ու բռնագաղթի հաշվին. «Փաստ» Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է գնդերեց քահանա հայրերին Իշխանական թալանի անատոմիան․ ինչպես և ովքեր են հարստանում Փաշինյանի օրոք Թանկացումներ և պարգևավճարներ (տեսանյութ) Հայաստանում շրջող կոռուպցիայի ուրվականը (տեսանյութ) Փաշինյանի տված պարգևավճարները․ «պետական» ընտրակաշառք (տեսանյութ) Վերին և Ներքին Շորժաները դատարկվել են Եկեղեցու դեմ արշավի շարունակությունը «Զեյթունի» գերեզմանատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմանոցում այլ անձի են հուղարկավnրել Առաջիկա ընտրություններին ո՞ւմ օգտին կքվեարկեն երիտասարդները. Ստեփան Դանիելյան-Միքայել Մելքումյան Մաքսային արտոնություն ստացած ընկերություններն առատաձեռն նվիրատվություններ են արել «Իմ քայլին» ու ՔՊ-ին Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, ԱՄՆ փոխնախագահի տարածաշրջանային այցին ընդառաջ, համայնքային արշավ է սկսել Հարկային տեռոր է սկսվելու՝ բիզնեսմենների ջանից է դուրս գալու. Արա Վարդանյան Նոր որակի համախմբում․ հայտարարություն Եթե կարոտել եք 90-ականները, այցելեք Էջմիածին քաղաքի որոշ կանգառներ Ասֆալտամանուկների պահած Էջմիածինը (տեսանյութ)

Ինչո՞ւ է գաղտնի պահվել ԲԴԽ անդամների այցը Ալբանիա

168.am-ը գրում է. «2018թ. իշխանափոխությունից հետո, երբ այս իշխանությունները իրենց՝ հատկապես սորոսական թևի ճնշման ներքո նախաձեռնեցին անցումային արդարադատության ու վեթինգ իրականացնելու գործընթաց, որն այդպես էլ իրականություն չդարձավ ու կրկին մտել է շրջանառության մեջ, հայտարարում էին, թե այն իրականացնելու են ալբանական փորձի հիման վրա:

2019թ. հունիսի 11-ին «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամը նախաձեռնեց մասնագիտական քննարկում այս թեմայի առնչությամբ։

Քննարկմանը մասնակցող արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն իր խոսքում մանրամասն ներկայացրեց տխրահռչակ ալբանական փորձը, որը փաստացի մինչ այսօր այս իշխանությունների համար մնում է ուղենշային: Իսկ ինչո՞ւ՝ մինչ այսօր, քիչ անց. մինչ այդ հիշեցնենք անցումային արդարադատության և վեթինգի՝ «ալբանական փորձի հմայքները»:

«2010թ., կազմակերպված հանցավորության դեմ պայքար։ ԵԽԽՎ շվեյցարացի պատվիրակի կողմից ներկայացված «Անմարդկային վերաբերմունքը և մարդու օրգանների ապօրինի շրջանառությունը» վերտառությամբ զեկույցում մանրամասն ներկայացվում էր, մասնավորապես, Ալբանիայի տարածքում մարդու օրգանների վաճառքի, թրաֆիքինգի անթույլատրելիության վերաբերյալ բազմաթիվ փաստեր և կոչ էր արվում Ալբանիայի և Կոսովոյի իշխանություններին, որպեսզի վերջիններս քայլեր իրականացնեն իրավիճակը շտկելու վերաբերյալ։ Քանի որ այստեղ ստանդարտ գործիքակազմերն ըստ էության օգտակար լինել չէին կարող, այն բոլոր պաշտոնյաները, որոնք պետք է պայքարեին դրա դեմ, սերտաճած էին հանցավոր շրջանակների ու մաֆիայի հետ, այստեղ պետք էին արմատական քայլեր»,- ասել էր արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Ըստ էության սա միակ խնդիրը չէր, և Ալբանիան լուրջ խնդիրներ ուներ՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված, շատ հրապարակումներում երկիրն անվանվում է Եվրոպայի Կոլումբիա, և թերևս պարզ էր, թե ինչու Եվրամիությունը պետք է հատուկ պատիժներ սահմաներ Ալբանիայի համար։

Ա. Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ Ալբանիային պահանջվեց 3 տարի՝ 2014-2017թթ., որպեսզի վերջինս սահմանադրական, այսինքն՝ իրավական, քաղաքական և բարոյահոգեբանական աշխատանքներ տանի՝ հանրությանն այդ գործընթացին պատրաստելու համար, և միայն Եվրամիության անդամ-պետության թեկնածության կարգավիճակից զրկվելու հեռանկարն էր, որ ալբանական իշխանությանն ու ընդդիմությանը թույլ տվեց այս հարցում համաձայնության գալ։

Ալբանիայում վեթինգն իրականացվել է 3 չափանիշերի հիման վրա. առաջինը ստուգվում են մասնագիտական կարողությունները, ապա կատարվում է գույքի ու եկամուտների ուսումնասիրություն և ճշտվում է համապատասխանությունը հայտարարագրերի հետ, և երրորդ, ամենակարևորը, կազմակերպված հանցագործությունների շրջանակում ստուգվում է նրանց հանցավոր խմբավորումների հետ կապը։ Ավելին, նույնիսկ մեկ լուսանկարը բավարար է, որ վեթինգ իրականացնող մարմինները եզրակացություն անեն, որ տվյալ պաշտոնյան կապ ունի հանցավոր խմբավորման հետ։

Արդարադատության նախկին նախարարը նշել էր, որ ամենակարևոր մարտահրավերներից մեկը, որի մասին ոչ Վենետիկի հանձնաժողովը, ոչ Եվրամիության պաշտոնյաները չեն խոսում, և սա կարող ենք տեսնել Ալբանիայի Հելսինկյան կոմիտեի զեկույցում, 23 000 քաղաքացիների գործերի դե ֆակտո պարալիզացված վիճակն է։

«Չկա երկրում արդարադատություն, չի իրականացվում արդար դատաքննության իրավունքը, շուրջ 23.000 քաղաքացիներ դատարաններում սպասում են իրենց գործերի քննությանը։ Այս առումով անհրաժեշտ է հասկանալ՝ արդյո՞ք քաղաքացիներին հարցրել են, իրենք պատրա՞ստ են իրենց ալիմենտների բռնագանձման, սեփականության իրավունքի ճանաչման, կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու կամ երկարացնելու հարցերի հետ կապված՝ սպասել անորոշ ժամանակով։ Լինելո՞ւ է այդպիսի քննարկում կամ հարցադրում, թե՞ ոչ»,- տարակուսել էր նա։

Ըստ Ա. Հովհաննիսյանի՝ ամենազավեշտալի լուծումը, որ առաջարկեցին ալբանական իշխանությունները՝ տեսնելով, որ երկրում չի իրականացվում արդարադատություն, այն էր, որ 2018թ. հուլիսին բերեցին փաթեթ, որով, չնայած վեթինգի շարունակականությանը, առաջարկում էին հին ընթացակարգով դատավորներ նշանակել։ Այս առաջարկն ընդդիմության կողմից կոշտ հակահարվածի արժանացավ, նշվեց, որ դա արժեզրկում է վեթինգի գաղափարն ամբողջությամբ, և այդ փաթեթն այդպես էլ իրականություն չդարձավ։

Իր խոսքի ավարտին Արփինե Հովհաննիսյանը մի շարք հարցադրումներ էր առաջ քաշել՝ կապված ալբանական փորձը Հայաստանում ներդնելու հետ:

«Արդյո՞ք իշխանություններն ապահովելու են բոլոր երաշխիքները՝ սկսած սահմանադրական բարեփոխումներից՝ մինչև ընթացակարգային երաշխիքներ, թե՞ ամեն դեպքում առաջնորդվելու են «ինչպես հարմար է» սկզբունքով, պաշտոնավարման որ ժամանակահատվածից սկսած է ՀՀ-ում իրականացվելու դատավորների վեթինգ, դատավորների մասնագիտական ունակությունների փաստման առթիվ ի՞նչ է լինելու նրանց քննած գործերի ապագան, ո՞ր մարմիններն են Հայաստանում իրականացնելու վեթինգ, որևէ միջազգային կառույց մոնիտորինգ իրականացնելո՞ւ է, թե՞ դա լինելու է Հայաստանի ներքաղաքական խնդիրը, արդյո՞ք իշխանությունները կարողանալու են ապահովել այնպիսի վերջնարդյունք, որի համար արժե, որ երկրում լինեն տարիներով դատարաններում որոշմանը սպասող քաղաքացիներ և ներդրողներ, դատական համակարգը հայտնվի գրեթե պարալիզացման սպառնալիքի առջև։ Եվ վերջապես, եթե Ալբանիայում վեթինգն ուղեգիր է դեպի Եվրամիություն, ապա դեպի ո՞ւր ուղեգիր է Հայաստանում ակնկալվող վեթինգը»,- եզրափակել էր Ա. Հովհաննիսյանը։

Մինչ այս քննարկումը «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումներ էին կազմակերպվել այն ժամանակվա Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ:

Ի դեպ, այդ լսումների ընթացքում ելույթով հանդես էր եկել նաև արդարադատության նախարարի տեղակալ, այժմ Նիկոլ Փաշիինյանի՝ իրավական հարցերով օգնական Աննա Վարդապետյանը, որն էլ հենց մշակել էր անցումային արդարադատության և վեթինգի և ըստ ամենայնի նաև ալբանական փորձը ընդօրինակելու ողջ փաթեթը:

Հիշեցնենք, որ Աննա Վարդապետյանը լայն հասարակությանը հայտնի է՝ որպես քրեական գործերին միջամտող, նախաքննական մարմիններին ցուցում տվող, դատարանների աշխատանքներին խառնվող «գերպրոֆեսիոնալ», ով այդպես էլ դեռ չի պատժվել իր հակաօրինական գործունեության համար: Եվ թեպետ Ազգային անվտանգության ծառայությունը հանցակազմ չտեսավ այն բանում, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին ու նրա որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին առնչվող քրեական գործում Աննա Վարդապետյանն ուղիղ հրահանգներ է տալիս քննիչին, և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ հաստատեց դա, հասկանալի է, որ վաղ թե ուշ վերջինս ամեն դեպքում սրա համար պատասխանատվություն կրելու է»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>